ԱՄՆ Սենատի երկու հանձնաժողովների նախագահները նամակ են հղել պետքարտուղարին՝ հորդորելով չչեղարկել 907-րդ բանաձևը

Լուրեր

11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
Բոլորը

ԱՄՆ Սենատի արտաքին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը և Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ, ուր դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ և հորդորել դադարեցնել ամերիկյան օգնության տրամադրումը Ադրբեջանին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

Երկու բարձրաստիճան սենատորները իրենց նամակում իրենց մտահոգությունն են հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով Բայդենի վարչակազմին «անհապաղ դատապարտել Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չի չեղարկի Ազատության Աջակցության ակտի 907-րդ բանաձևը»:

Սենատորները ընդգծել են, որ «Ադրբեջանը զրկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ազատ տեղաշարժվելու և առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի հասանելիության իրավունքից: Ալիևի վարչակարգի կողմից ռազմական գործողությունների վերսկսմամբ Ադրբեջանը, կարծես թե, մտադիր է Լեռնային Ղարաբաղում գտնվող էթնիկ հայերին հեռացնելու տարածաշրջանից ցանկացած միջոցներով»:

Սենատորները պետքարտուղարությանն են կոչ անում ամբողջությամբ կատարել և չհրաժարվել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի պահանջներից և դադարեցնել ԱՄՆ-ի հետագա օգնությունը Ադրբեջանին՝ նշելով. «Հաշվի առնելով ադրբեջանական նոր ագրեսիան և Լաչինի միջանցքի շրջափակումը՝ մենք այլևս չենք հավատում, որ 907-րդ բանաձևի հրաժարման երկարաձգումը կարող է արդարացված լինել, և կոչ ենք անում ձեզ հրապարակայնորեն հայտարարել այդ մասին:

Սենատորներն իրենց նամակում կոչ արեցին վարչակազմին խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները և ջանքեր գործադրել՝ վստահ լինելու համար, որ չկամն խոչընդոտներ մարդասիրական օգնությունը տարածաշրջան հասցնելու համար։

«Շնորհակալություն այս խնդրանքի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար և ակնկալում ենք ձեր արագ պատասխանը»,- եզրափակել են սենատորներն իրենց նամակում։