ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց անձնական տվյալների հրապարակման առնչությամբ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։

«Այս առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձին նույնականացնող տվյալների հրապարակումը պետք է բավարարի համապատասխան միջազգային և ներպետական չափանիշներին: Հակառակ դեպքում պետությունը կարող է խախտել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքը: Այդ համատեքստում առանցքային է, որ նշված անձանց վերաբերելի տվյալների հրապարակումը կարող է իրականացվել միայն իրավաչափ նպատակի առկայության դեպքում, եթե դա բխում է անձնական տվյալների գաղտնիության շահի նկատմամբ գերակայող սոցիալական կարիքից, իսկ նման հրապարակումը պետք է համաչափ լինի հետապնդվող նպատակին։ Ընդ որում, այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է՝ պայմանավորված տվյալ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այդ է պահանջում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:

Ինչ վերաբերում է լուսանկարների հրապարակմանը, ապա ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ լուսանկարի հրապարակումն ինքնին քրեական վարույթի շրջանակներում տեղեկատվական արժեք չունի, անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին նման միջամտությունն իրավաչափ դիտարկելու համար։ Որպես նման հիմնավոր պատճառ՝ Եվրոպական դատարանի կողմից դիտարկվել է, օրինակ, փախուստի դիմած մեղադրյալի տվյալների հրապարակումը՝ հանրության կողմից վերջինիս նույնականացումն ապահովելու նպատակով։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը կոչ է անում իրավասու պետական մարմիններին նմանատիպ հրապարակումները կատարելիս հաշվի առնել ներկայացված չափանիշները՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հնարավոր խախտումները բացառելու նպատակով»,- ասված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։