Սեպտեմբերի 19-ին կատարված իրադարձություններով պայմանավորված՝ 4 անձ ձերբակալվել է սահմանադրական կարգը տապալելու կոչերի կամ ապօրինի կերպով սառը զենք կրելու կասկածանքով

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

2023թ․սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կատարելու, այդպիսի կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված և քննվող քրեական վարույթից բացի, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է համացանցում, սոցիալական ցանցերի օգտագործմամբ հրապարակայնորեն բռնության գործադրման, բռյության արդարացման, ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն ուղղված կոչերի վերաբերյալ 7 քրեական վարույթ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Մասնավորապես՝ 6 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ, քրեական վարույթը քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

Բացի այդ, սեպտեմբերի 19-ին Կառավարության շենքի դիմաց անցկացվող զանգվածային հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակից և հարակից տարածքներից ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածով ձերբակալվել ու բաժին են տեղափոխվել 3 քաղաքացի: Հավաքաի մասնակիցներից ևս մեկի ձեռքին ոստիկանության ծառայողները նկատել են մետաղական առարկա, սակայն, վերջինս, օգտվելով հավաքի ժամանակ առաջացած քաշքշոցից, դիմել է փախուստի։

Նշված դեպքերի առթիվ նախաձեռնվել է 4 քրեկան վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերոնշյալ բոլոր 11 քրեական վարույթներով իրականացվում է նախաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ ինքնությունները պարզված՝ առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպաակով։

ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը կիրազեկի քրեական նախաքննության ընթացիկ արդյունքների մասին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: