ԵՄ-ն պետք է վճռական գործի՝ կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումները և հարձակումը ՀՀ-ի վրա․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասար հեռավորության վերաբերյալ ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։

«Մենք հիմա պետք է գործենք արագ ու վճռական՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը և հարձակումը Հայաստանի տարածքի վրա։ Սա միակ լեզուն է, որ հասկանում են Ալիևի նման ավտոկրատները։ ԵՄ-ն պետք է հնարավորինս արագ քաղաքական, տնտեսական պատժամիջոցների ռեժիմ սահմանի՝ Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։ Ես ողջունում եմ հրադադարը, բայց այն չպետք է օգտագործվի Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության տեղահանման համար»,- գրել է Ռոթը։

Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է էապես ուժեղացնի Հայաստանում քաղաքացիական դիտորդական առաքելությունը՝ հետագա մոնիթորինգի ենթարկելու ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանը և շփման գիծը՝ իրավիճակը կայունացնելու և Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակումները բացահայտելու համար։

«Մենք պետք է աջակցենք Հայաստանում երիտասարդ, բայց փխրուն ժողովրդավարությանը և մոտեցնենք ԵՄ-ին։ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումները կարող են նպաստել հայկական ժողովրդավարության կործանմանը։ Վիզաների ազատականացումը կլինի մերձեցման առաջին կարևոր քայլը»,- գրել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Էմմա Չոբանյան