ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված այսօր կառավարության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից՝ տեղեկացնելով, որ ԲԿ- են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են։
«Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների հրահրած անկարգությունների հետևանքով բժշկական օգնության են դիմել ոստիկաններ և քաղաքացիներ։ Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, մի քանիսը հոսպիտալացվել են։ Նրանք այս պահին անցնում են բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։ Առողջապահության նախարարությունը նրանց առողջական վիճակի մասին կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։