«Պուտինը երջանիկ է, նա Հայաստանից վրեժ լուծեց»․ Պետդումայի նախկին պատգամավորը` Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, լրագրող, ռեժիսոր Ալեքսանդր Նևզորովը, որը ներկայում ՌԴ իշխանությունների կողմից ճանաչվել է որպես «օտարերկյա գործակալ», անդրադարձել է Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիային։

«Կան լուցկու, մակարոնեղենի, թանաքի, խոշտանգումների և այլնի թանգարաններ։ Բայց տակավին Ստորության թանգարան չկա։ Դառնալ այսպիսին առաջիկայում կարող է դառնալ Մոսկվայի Կրեմլը։ Պարզապես պետք է նրա բնակիչներին ընկղմել թափանցիկ տարաների մեջ և ցուցափեղկերում տեղադրել գաղտնի փաստաթղթեր, նոտաներ, մրցանակների վկայականներ և Կրեմլի այլ թափոններ:

Ղարաբաղում կրկին պատերազմ է։ Արցախի այսօրվա, վաղվա ու հավերժական արյան միջով փայլում է Պուտինի ծիծաղող դեմքը։ Նա երջանիկ է՝ վրեժխնդիր եղավ Հայաստանից «Հռոմի ստատուտին» միանալու փորձի, «ազատություն շնչելու» բոլոր փորձերի համար։ Արագորեն պատերազմ սկսելու մեխանիզմը խոսում է ռուս խաղաղապահների դավաճանական ժպիտների մասին, ովքեր «չեն տեսնում» արյուն և բոց, «չեն լսում» պայթյուններ և օգնության խնդրանքներ։

«Ադրբեջանն Արցախում ռազմական գործողությունները համակարգել է Ռուսաստանի հետ»,- ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Թքելով բոլոր պայմանավորվածությունների ու խոստումների վրա՝ Պուտինը ցուցադրաբար Ղարաբաղը սրի քաշեց»,- գրել է Նևզորովը Տելեգրամի իր ալիքում։

Էմմա Չոբանյան