ՌԴ-ն հույս ունի, որ «կապահովվի ռուս խաղաղապահների անվտանգությունը»․ Զախարովան Մոսկվայի մտահոգությունն է փոխանցել Արցախում իրադրության վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրադրության կտրուկ էսկալացիայից։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահների անվտանգությունը կապահովվի բոլոր կողմերի կողմից։

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրմամբ։ Տեղեկություններ են ստացվում ադրբեջանական զինուժի կողմից, ինչպես պնդում է Բաքուն՝ տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու, և տեղի հայկական զինված ուժերի պատասխան գործողությունների մասին։ Ռուսական կողմը հակամարտող կողմերին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին»։

Զախարովան նաև հայտարարել է, որ ռուս խաղաղապահները կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները՝ Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող «հակաահաբեկչական միջոցառումների» ֆոնին, սակայն Մոսկվան հույս ունի, որ խաղաղապահների «անվտանգությունը կապահովեն բոլոր կողմերը»։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները։ Մենք ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովվի բոլոր կողմերի կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայության ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հրադադար հաստատելու և նշված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը ամենաբարձր մակարդակով վերադառնալու նպատակով»,- ասել է Զախարովան։