Կանադայի և Հնդկաստանի հարաբերությունները լարվել են․ կողմերը վտարել են դիվանագետներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկաստանը հայտարարել է կանադացի բարձրաստիճան դիվանագետի արտաքսելու մտադրության մասին, գրում է Euronews-ը։

Սա տեղի է ունեցել ժամեր անց այն բանից հետո, երբ Օտտավան հնդիկ դիվանագետին հրահանգել է լքել երկիրը՝ Վանկուվերից դուրս սիկհ անջատողականի սպանության պատճառով:

Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Նյու Դելիի որոշումը արտացոլում է «աճող անհանգստությունը երկրի ներքին գործերին կանադացի դիվանագետների միջամտության և հակահնդկական գործունեության մեջ նրանց ներգրավվածության վերաբերյալ»։ Կանադացի դիվանագետին կարգադրվել է հեռանալ Հնդկաստանից «առաջիկա հինգ օրվա ընթացքում»։

Նախօրեին խորհրդարանում ելույթ ունենալիս Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ կան «արժանահավատ ապացույցներ», թե Հնդկաստանը կարող է պատասխանատու լինել անցյալ տարվա հունիսին երկրի արևմուտքում սիկհերի առաջնորդ, Կանադայի քաղաքացի Հարդիփ Սինգհ Նիջարի սպանության համար: Նա սպանվել էր իր ավտոմեքենայում՝ կայանատեղիից դուրս գալիս։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին էլ լրագրողներին հայտնել է, որ կանադական իշխանությունները գործի առնչությամբ երկրից վտարել են հնդիկ դիվանագետի։ Նա չի նշել դիվանագետի անունը, սակայն ասել է, որ նա Հնդկաստանի արտաքին հետախուզական գործակալության Հետազոտությունների և վերլուծությունների բաժնի աշխատակից է եղել։

Նյու Դելին այս մեղադրանքներն «անհեթեթ» է անվանել։

Էմմա Չոբանյան