Իսրայելի ՊՆ բարձրաստիճան պատվիրակությունը Բաքվում ռազմական համագործակցության հարցեր է քննարկել

Լուրեր

24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
24.07.2026 | 21:53
CHP-ն պառակտվեց․ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը նոր քաղաքական ուժ է ստեղծել՝ իր հետ տանելով նախկին կուսակցության 90 պատգամավորի
24.07.2026 | 21:38
Հուլիսի 27-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.07.2026 | 21:25
TikTok-ն անչափահասների համար վտանգավոր է․ Եվրոպական հանձնաժողովը պահանջներ է ներկայացրել ընկերությանը
24.07.2026 | 21:14
Ադրբեջանի Մեջլիսը «վճռական բողոք» է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ օրինագծի կապակցությամբ
24.07.2026 | 21:00
Փաշինյանը սրբել-տանելու է բոլորին՝ կմնա միայն ինքը․ ուզում է 2031-ին ԱԺ մտնեն իր վերահսկած ուժերը․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:53
ՌԴ-ն փակում է նաև հայկական կաթնամթերքի ճանապարհը․ ՍԱՏՄ-ն սպասում է պնդումների ապացույցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 20:39
Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը
24.07.2026 | 20:26
Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել
24.07.2026 | 20:12
Վրաստանի միակ նավթավերամշակման գործարանը՝ ՌԴ-ի դեմ ԵՄ պատժամիջոցների փաթեթում․ Թբիլիսին արձագանքել է
24.07.2026 | 20:00
Գուցե Ծառուկյանին առնչվող գործեր հարուցվեն՝ այլ երկների գործակալ լինելու հետ կապված․ իր թիմից ձերբակալվածներ կան․ Էդգար Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 19:47
Հայկական ծիրանը հասանելի է Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում
24.07.2026 | 19:31
Դավիթ Ղազինյանը ազատ արձակվեց
24.07.2026 | 19:13
Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
24.07.2026 | 19:00
Այս իշխանությունը մինչև 2031 թվականը կգնա, եթե իշխանափոխության նպատակով փողոցային պայքար չլինի՝ ԱԺ-ի համադրմամբ․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում է Իսրայելի ՊՆ հերթական պատվիրակությունը։ Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը նախօրեին հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իսրայելի Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման ընթացքում Հասանովը գոհունակություն է հայտնել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ներկա բարձր մակարդակից։ Զամիրն էլ ընդգծել է նման հանդիպումների և փոխայցելությունների կարևորությունը՝ առկա համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ոլորտում համագործակցության շուրջ։

Հավելենք, որ Իսրայելի ՊՆ ղեկավար Յոավ Գալանտը հուլիսի կեսերին այցով Բաքվում էր։ Նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Զաքիր Հասանովի և այլ պաշտոնյաների հետ։

Ի դեպ, օրերս էլ տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին կայացած ՀՕՊ զորավարժություններին հաջողությամբ փորձարկվել է իսրայելական Barak MX հակահրթիռային պաշտպանության համակարգը։

Էմմա Չոբանյան