Ուկրաինան ԱՀԿ-ում հայց է ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի դեմ

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Կիևը դատական հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի դեմ՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի վրա դրված արգելքը չեղարկելուց հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սեպտեմբերի 15-ին Եվրամիությունը չեղարկեց ցորենի, գարու, ռապսի և արևածաղկի սերմերի արտահանման արգելքը Ուկրաինայից Լեհաստան, Հունգարիա, Սլովակիա, Ռումինիա և Բուլղարիա, որը սահմանվել էր մայիսի 2-ին այն բանից հետո, երբ Ուկրաինան խոստացավ միջոցներ ձեռնարկել՝ դեպի հարևան երկրներ արտահանման վերահսկողությունն ուժեղացնելու համար։

Նույն օրը Լեհաստանը, Հունգարիան և Սլովակիան միակողմանի արգելք դրեցին ուկրաինական գյուղմթերքների ներկրման վրա՝ պատճառաբանելով իրենց ֆերմերներին ուկրաինական գյուղմթերքի ալիքից պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչը հանգեցրեց գների իջեցման։

«Կարևոր է ապացուցել, որ այդ գործողություններն իրավաբանորեն ոչ իրավաչափ են։ Եվ այսպես, վաղը մենք կսկսենք դատաքննությունը»,- ասել է Կաչկան։

Նա հավելել է, որ Կիևը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել լեհական մրգերի և բանջարեղենի արտահանման դեմ: