Խերսոնում ռուսական զորքերի հարվածները երկու մարդու կյանք են խլել

Լուրեր

15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անցած ամբողջ գիշերվա ընթացքում ռուսական զորքերի հրաձգության տակ գտնվող Խերսոնի շրջանում երկու մարդ է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել։ Հարվածներ են հասցվել բնակելի շենքերի և բուժկետի։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Խերսոնում 72-ամյա տղամարդ է զոհվել, մեկ մարդ վիրավորվել է։ Կիզոմիս գյուղում արկը հարվածել է առանձնատանը․ տարեց կին է մահացել: Եվս մեկ մարդ վիրավորվել է, նրա վիճակը միջին ծանրությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Օլգովկա գյուղում էլ 63-ամյա կին է վիրավորվել, նա նույնպես հոսպիտալացվել է, գրում է VOA-ն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 24 անօդաչու թռչող սարքերից 18-ը և բոլոր 17 թևավոր հրթիռները, որոնք ռուս զինվորականներն օգտագործել են Ուկրաինայի վրա երկուշաբթի գիշերը հարձակվելու համար։

Օդեսայի մարզում ռուսական հարձակման հետևանքով վնասվել է քաղաքացիական օբյեկտ։ Պայթյուններ են լսվել Խմելնիցկիի շրջանում։ Բացի այդ, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, գիշերը թևավոր հրթիռները հասել են Խարկովի և Դնեպրոպետրովսկի շրջանների սահմանին։