«Կլեշչեևկան ազատագրված է, այն ուկրաինական է». Ուկրաինայի ԶՈՒ կապիտան

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են Բախմուտի մոտ գտնվող Կլեշչեևկա գյուղը, BBC-ին տված հարցազրույցում հաստատել է Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբավորման մամուլի ծառայության ղեկավար, կապիտան Իլյա Եվլաշը։

«Մենք հաստատում ենք Կլեշչևկա գյուղի ազատագրումը։ Ազատագրումն իրականացվել է 80-րդ առանձին օդային հարձակման բրիգադի, 5-րդ առանձին գրոհային բրիգադի, ինչպես նաև ազգային ոստիկանության «Լյուտ» համատեղ հարձակման բրիգադի ստորաբաժանումների կողմից։ Կլեշչեևկան ազատագրված է․ այն ուկրաինական է»,- ասել է Եվլաշը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան իր ելույթում շնորհակալություն է հայտնել զինվորականներին գյուղն ազատագրելու համար։ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հավելել է, որ այս գործողությանը մասնակցել է նաև 95-րդ օդային հարձակման բրիգադը։

Մինչ այս Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Էրմակը  հրապարակել է ուկրաինացի զինվորականների լուսանկարը՝ Ուկրաինայի դրոշներով և նրանց բրիգադներով Կլեշչևկայի կենտրոնում գտնվող խարխուլ հնագույն տաճարի մոտ։ Ավելի ուշ այս վայրում նկարահանված տեսանյութ է հայտնվել։

Դեռևս հուլիսի 25-ին Ուկրաինայի Զինված ուժերի արևելյան խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին ասել էր, որ Անդրեևկայի հնարավոր ազատագրումը կբարելավի ուկրաինական ուժերի մարտավարական դիրքը և հնարավոր կդարձնի Բախմուտի շրջակայքից զորքերը դուրս մղել ռուսական բանակը։