Հաղորդումներից մեկի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ․ Դատախազության ամփոփումը

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Գլխավոր դատախազությունում գործող Աշխատանքային խումբն ամփոփել է Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում կատարված առերևույթ ընտրական հանցանքների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մշտադիտարկման միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 7-ը եղել է մամուլի հրապարակում, 2-ը՝ սոցիալական ցանցերում կատարված գրառում, 4-ը՝ դիտորդական առաքելության, 4-ը՝ ֆիզիկական անձանց, 2-ը՝ ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդումներ:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 13-ը, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Դրանցից՝

  • 6-ը վերաբերում են հավաքին մասնակցելուն հարկադրելուն,
  • 6-ը` ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն,
  • 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 22 հաղորդումներից 9-ն ուղարկվել են Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանումներ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Դրանցից՝

  • 1 հաղորդում վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ, գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ` Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
  • 2 հաղորդում վերաբերել է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն: Նշված հաղորդումներից 1-ով քրեական վարույթ չի նախաձեռնվել:
  • 1-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն: Նշված հաղորդման կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել:
  • 1 հաղորդում վերաբերել է բարեգործության արգելքը խախտելուն:
  • 2 հաղորդում վերաբերել է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելուն:
  • 1 հաղորդում վերաբերել է այլ իրավախախտման:

Այսպիսով, ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդումներից 3-ի հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմվել, իսկ 1 հաղորդման հիման վրա այսօր արդեն իսկ նախաձեռնվել է քրեական 1 վարույթ:

Նախաձեռնված քրեական վարույթով իրականացվում է նախաքննություն, քննության առարկա դարձած հանցավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:

Գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա կատարված աշխատանքի արդյունքները: