Ասում ա` «Ձեր թաղում դվիժենի արա, գան մասնակցեն». ՔՊ-ի վստահված անձի հեռախոսային խոսակցությունը ընտրատեղամասի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
26.08.2026 | 11:16
Ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով․ սպասվում են անձրև, կարկուտ և ուժեղ քամի
26.08.2026 | 11:11
Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 11:03
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը մեկնարկում է Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 10:55
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
26.08.2026 | 10:40
US Open. Ալինա Չառաևան պարտություն կրեց որակավորման փուլում
26.08.2026 | 10:31
Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ. ՌԴ ԱԳՆ
26.08.2026 | 10:23
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել
26.08.2026 | 10:15
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.06%-ով և կազմել 4638.10 դոլար
26.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 09:50
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 26-ի դրությամբ
26.08.2026 | 09:43
Առինջ մոլի հողից մինչև Ծառուկյանների առանձնատուն․ Դատախազությունը վիճարկում է երկու գույքի գործարքներ
26.08.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա` Ձեր թաղում «դվժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»:

Հեռախոսային խոսակցության ավարտից հետո փորձեցինք պարզել, թե ով է քաղաքացին և ով էր նրան ասել, որ իրենց թաղում, իր խոսքով ասած, «դվիժենի անի»: Քաղաքացին, սակայն, չներկայացավ, պնդեց, որ մենք խախտում ենք իր անձնական կյանքի իրավունքը, որ ինքը կարող էր խոսելիս լինել կնոջ հետ, և մենք իրավունք չունեինք լսել իր խոսակցությունը:

Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության» վստահված անձ Աշոտ Միրզոյանն է:

Ինքնությունը բացահայտվելուց հետո Միրզոյանը սկսեց պահանջել ջնջել տեսանյութը` պնդելով որ եթե այն հրապարակվի, ինքը դատական հայց է ներկայացնելու Factor.am-ի դեմ:

Նշենք, որ այս ընտրական տեղամասում կա 1701 ընտրող,սակայն ժամը 19:00-ի դրությամբ ընտրության էր մասնակցել նրանցից շուրջ 500-ը:
Արաքս Մամուլյան