Ըստ հաղորդումների` ոստիկանության աշխատակիցները խոշտանգել են քաղաքացիներին. ՀՔԾ

Լուրեր

15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:

Այսպես, ամբաստանյալ Ս. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 01.04.2014թ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նույն բաժնի երեք ոստիկաններ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով ցուցմունք տալ այն մասին, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է ընկերների հետ: Հաջորդ օրը նույն ոստիկանները ձերբակալվածների պահման վայրի խցում դարձյալ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:

Ս. Գ.-ին խոշտանգելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ  է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգման, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ է քննվում ամուսիններ Ն. Ե.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա: Մասնավորապես, Ա. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 01.06.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելու ընթացքում ոստիկանության  աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Բացի այդ, նույն բաժին բերման ենթարկված իր կնոջ` Ն. Ե.-ի ներկայությամբ, հայհոյանքներ են տվել և նվաստացրել արժանապատվությունը: Ն. Ե.-ն էլ, իր հերթին, հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը, ցուցմունք կորզելու նպատակով, ոստիկանության Շենգավիթի բաժնի 4-5 աշխատակիցներ իրեն նույնպես ծեծի են ենթարկել և վիրավորել արժանապատվությունը, որի հետևանքով ձերբակալվածների պահման վայրում փորձել է ինքնասպան լինել:

Հատուկ քննչական ծառայությունում խոշտանգման փաստով մյուս քրեական գործը հարուցվել է անչափահաս Ա. Հ.-ի և նրա մոր հաղորդումների հիման վրա: Ա. Հ.-ն հայտնել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն և եղբորը շուրջ 12 ժամ պահել են բաժնում: Այդ ընթացքում ոստիկանության մի քանի աշխատակիցներ ծեծի են ենթարկել իրեն ու եղբորը` պահանջելով խոստովանել իրենց կողմից չկատարված գողությունները:

Ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու նշված դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309.1-րդ հոդվածի 2–րդ մասի 4-րդ կետով:

Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն: