Քրգործերի հարուցման հիմքերում դրվել են անհեթեթ փաստեր. գազալցակայանների ներկայացուցիչը՝ ՊԵԿ-ի քրգործերի մասին

Լուրեր

04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ , «Արզնի Գազ» ՍՊԸ  և «Գազ գրուպ» ՍՊԸ   ներկայացուցիչ, փաստաբան  Արմեն Անդրիկյանը գազալցակայաններում հարուցված քրգործերի առնչությամբ հայտարարություն է տարածել:

Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության կողմից  2018 թվականի հուլիսի 4-ին «Ֆակել» , «Նախշին» , «Ավտո Գազ», «Արզնի Գազ»  եւ «Գազ գրուպ» ՍՊԸ-ների  նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով։

Որպես քրեական գործերի հարուցման հիմք նշվել է, որ Ընկերություններին պատկանող գազալցակայաններում իրականացվել է չափագրման ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է գազալցակայանների միջին օրական լիցքավորումների քանակը, դրանցով կատարվել է պարտավորությունների նախնական հաշվարկ, որի համաձայն իբր հաստատվել է այն հիմնավոր կասկածների առկայությունը, ըստ որոնց ընկերությունների կողմից պակաս է հաշվարկվել ակցիզային հարկ եւ ԱԱՀ։

Փաստացի, ընկերությունների նկատմամբ հարուցված քրեական գործերի հիմքերում դրվել են ակնհայտ անհիմն հաշվարկներ եւ փաստարկներ, որոնք որեւէ եզր չեն կարող ունենալ արդարադատության, իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության հետ։

Եթե ենթադրենք, որ ՊԵԿ-ի աշխատակիցները, 2018թ հունիս ամսվա երկու օրվա չափագրումից պարզել են, որ չափագրման արդյունքում արձանագրված գազի վաճառքի ծավալները ավելի են 2016-2017թթ. նույն կամ բոլոր ժամանակահատվածների համեմատ, ապա դա չէր կարող դրվել քրեական գործ հարուցելու հիմքում, քանի որ 2016-2018թթ. ընթացքում գազի սպառման ծավալների ավելացման վրա կարող են ազդեցություն ունենալ մի շարք էական գործոններ, որոնք քննությունն իրականացնող մարմնի կողմից ոչ պարզվել են, առավել եւս՝ կիրառվել: Տնտեսագիտական տարրական իմացությամբ  կարելի է փաստել, որ գազալցակայանի իրացման ծավալների բնական աճը կարող է տեղի ունենալ, օրինակ, լիցքավորման սարքերի քանակի ավելացումից, սեզոնից, շրջակայքում գործող այլ գազալցակայանների հետ մրցակցային դաշտի փոփոխություններից, ավտոմեքենաների քանակի աճից եւ այլն:

 Իսկ եթե վարույթն իրականացնող մարմնին հայտնի են եղել ինչ-որ սուբյեկտիվ գործոններ, ապա խուզարկություններ իրականացնելու մասին միջնորդությունները դատարան ներկայացնելու ժամանակ առնվազն կնշեին այդ փաստական հանգամանքների մասին եւ առնվազն կհիմնավորեին խուզարկություն իրականացնելու նպատակները եւ խուզարկության ընթացքում հայտնաբերվելիք ակնկալվող տեղեկատվությունը՝ անհարմար վիճակում չդնելով դատարանին:

Ավելին, քրեական գործ հարուցելուց եւ անհիմն հայտարարություններ անելուց հետո խուճապահար եղած չէին շտապի տարբեր ընկերություններից եւ ոլորտից տեղյակ այլ անձանցից, այսպես ասած, «օպերատիվ» հարցուփորձ անել գազալցակայանների աշխատանքի մասին եւ փորձել գոնե դրանից հետո փրկել իրադրությունը:

Այդուհանդերձ, քրեական գործերի հարուցման հիմքերում դրվել են անհեթեթ փաստեր, որոնց նպատակն է միջամտել ընկերությունների գործունեություններին, խաթարել նրանց բնականոն աշխատանքները եւ փորձել հարուցված քրեական գործերի շրջանակներում իշխանական լծակների ազդեցությամբ հանրությանը ցույց տալ, թե իբր ընկերությունների նկատմամբ  իրականացվում եմ «պատժիչ գործողություններ» եւ դրանց արդյունքնում ստեղծել պատրանքներ՝ թե ՀՀ պետական բյուջե են վերականգվում հարյուր միլիոնավոր դրամներ։

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ խուզարկությունների արդյունքում Ընկերություններից առգրավել են իրենց գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ համակարգիչները, որոնց միջոցով իրականացվում են մեքենաների գազալցման աշխատանքները։ Ավելին, Ընկերությունների կողմից առաջարկվել էր նշված համակարգիչներում առկա տեղեկությունները էլեկտրոնային կրիչի միջոցով արտահանել եւ օգտագործել որպես քրեական գործերի նյութեր, սակայն դա չի կատարվել ՊԵԿ աշխատակիցների կողմից եւ վերջիններս ամբողջությամբ առգրավել են Ընկերությունների համակարգիչները՝ զրկելով վերջիններիս իրականացնել իրենց գործունեությունը։

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ Ընկերությունների նկատմամբ անհեթեթ հիմնավորմամբ քրեական գործերի հարուցման եւ անհիմն ինչ-որ «նախնական հաշվարկների» հիման վրա աստղաբաշխական թվեր եւ հայտնի անուններ հնչեցնելը  նպատակ է հետապնդում ոչ միայն խաթարել ընկերությունների բնականոն գործունեությունը, այլեւ արատավորել ինչպես ընկերության, այնպես էլ դրանց հետ իբր փոխկապակցված անձանց անունն ու  բարի համբավը։

Քննությունն իրականացնող մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ նման գործելաոճից, որը նմանվում է մութ սենյակում սեւ կատու բռնելու ապարդյուն ջանքերին, մանավանդ որ կատուն այնտեղ չէ: Այլապես ստիպված կլինենք վերականգնել  նշված անօրինականությունների հետեւանքով Ընկերություններին եւ անձանց հասցված բոլոր տեսակի վնասները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

«Ֆակել» ՍՊԸ, «Նախշին» ՍՊԸ, «Ավտո Գազ» ՍՊԸ , «Արզնի Գազ» ՍՊԸ  և «Գազ գրուպ» ՍՊԸ   ներկայացուցիչ, փաստաբան  Արմեն Անդրիկյան»