Լիբիայում ջրհեղեղի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 11 հազարը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Լիբիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 11,300-ը։ Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կարմիր մահիկը։

Այս թվերը, ամենայն հավանականության, վերջնական չեն։ Դերնա քաղաքի շուրջ 1/4-ը հեղեղվել է և ավերվել, քաղաքապետը, ելնելով ավերված շենքերի քանակից, ենթադրել է, որ աղետի զոհ կարող է դարձած լինել 20 հազար մարդ։

ՄԱԿ-ը դիմել է միջազգային հանրությանը՝ տուժած շրջանների բնակչությանն օգնելու համար:

«Ես չեմ կարող հաստատել վերջնական թվերը, բայց մասշտաբներն իսկապես հսկայական են: Եվ ես վախենում եմ, որ մենք մեծ թվեր կլսենք, գուցե նույնիսկ ավելի մեծ, քան արդեն հաստատվածը»,- ասել է ՄԱԿ-ում Լիբիայի մշտական ​​ներկայացուցիչ Էլ-Սոննի Թահերը:

Զոհերի թվում միայն լիբիացիներ չեն. տեղի իշխանությունների տվյալներով՝ ողբերգության վայրում հայտնաբերվել են Եգիպտոսից և Սուդանից ժամանած տասնյակ միգրանտների դիեր։

Լիբիայում ջրհեղեղի պատճառ է դարձել «Դանիել» ցիկլոնը։ Սեպտեմբերի 10-ին հորդառատ անձրևներն ու փոթորիկն ավերել են երկու ամբարտակ, ինչի հետևանքով ամբողջական շրջաններ հայտնվել են ջրի տակ, հոսանքը հազարավոր մարդկանց քշել է Միջերկրական ծով։