ՀՀ ՍԴ-ն և ԱՄՆ ՄԶԳ-ն կիրականացնեն «Սահմանադրական արդարադատության հարթակ» նոր նախաձեռնությունը

Լուրեր

06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
Բոլորը
Սահմանադրական դատարանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ մեկնարկում է «Սահմանադրական արդարադատության հարթակ» (ՍԱՀ) նոր նախաձեռնությունը՝ որին մասնակից են դառնալու այն պետական մարմիններն ու քաղաքացիները, որոնք Սահմանադրության ուժով իրավունք ունեն դիմելու Հայաստանի Բարձր դատարան։ Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:
Սահմանադրական դատարանը կենսական նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման գործում։
Աջակցելով ՍԱՀ նախաձեռնությանը՝ ԱՄՆ ՄԶԳ-ն նպատակ ունի ՀՀ-ում սահմանադրական արդարադատության շուրջ բաց երկխոսություն սկսել։ Նախաձեռնությունը կնպաստի ավելի միասնական իրավական պրակտիկային, սահմանադրական արդարադատության մատչելիության բարելավմանը ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության և իրավունքի գերակայության առավել լավ ընկալմանը:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ստեղծվող հարթակը կապահովի պետական գերատեսչությունների և ներպետական այլ դերակատարների միջև համագործակցություն և փորձի փոխանակում՝ նպաստելու Հայաստանում առկա իրավական պրակտիկայի ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանը։
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, կարևորելով «Սահմանադրական արդարադատության հարթակի» ստեղծումը, նշել է․
«Սահմանադրական դատարանի առաքելությունն է ապահովել ժողովրդավարության, ինքիշխանության, ազատության և իրավունքի գերակայության անշեղ ամրապնդումը մեր երկրում։ 2023-2025 թվականների ռազմավարական զարգացման գործողությունների հայեցակարգով մենք արդեն իսկ վերհանել ենք այն առաջնահերթ խնդիրները, որոնց համակարգված լուծումը էլ ավելի կբարձրացնի Սահմանադրական դատարանի աշխատանքի արդյունավետությունը։ Այս ճանապարհն մեր կողքին են միջազգային գործընկերները, այդ թվում՝ արդեն նաև ԱՄՆ ՄԶԳ-ն։ «Սահմանադրական արդարադատության հարթակի» մեկնարկով մենք պաշտոնապես ազդարարում ենք Սահմանադրական դատարանի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի ծրագրի հետ մեր համագործակցությունը»։
Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության հնգամյա ծրագրի շրջանակում, որի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին՝ ձևավորելու առավել անաչառ և անկախ արդարադատական համակարգ, ինչպես նաև բարձրացնելու իրավունքի գերակայության հանդեպ հանրային վստահությունը երկրում։ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն իր ողջույնի խոսքում նշել է․
«Մենք հպարտ ենք, որ «Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք Հայաստանի Հանրապետութան Սահմանադրական դատարանի հետ: Համատեղ ջանքերի միջոցով մենք նպատակ ունենք Հայաստանում ամրապնդելու իրավունքի գերակայությունը, բարձրացնելու արդարադատության մատչելիությունը և խթանելու ավելի միասնական ու անաչառ իրավական համակարգը։ Այս հարթակն արտացոլում է մեր հանձնառությունը՝ աջակցելու ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին և բոլորի համար հավասար պայմաններով արդարադատությանը»։
«Սահմանադրական արդարադատության հարթակի» շրջանակում առաջիկայում կիրականացվեն հատուկ նախագծված աշխատաժողովներ Սահմանադրական դատարանի հետ փոխառնվող որոշակի խմբերի համար։ Աշխատաժողովները նվիրված կլինեն Հայաստանում իրավունքի գերակայությանը և միասնական դատական պրակտիկային։
«Սահմանադրական արդարադատության հարթակ» նախաձեռնությունն ազդարարում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության և Սահմանադրական դատարանի միջև երկարաժամկետ համագործակցության մեկնարկը։
Առաջիկա ամիսների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը Հայաստանի Բարձր դատարանին տրամադրելու է մասնագիտական փորձագիտական և տեխնիկական աջակցություն։ ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ուղղված կլինի Սահմանադրական դատարանի վարչարարության, ներքին աշխատանքային ընթացակարգերի և ռազմավարական հաղորդակցման զարգացմանը՝ խթանելով դատարանի ընթացիկ ինստիտուցիոնալ բարեփոխումները։