Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումին

Լուրեր

13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
Բոլորը

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այցելել է ՄԱԿ-ի կենտրոնակայան՝ մասնակցել Կայուն զարգացման հարցերով բարձրաստիճան քաղաքական ֆորումի մեկնարկին։ Առաջին փոխվարչապետը ֆորումի շրջանակում հուլիսի 17-ին ներկայացրել է Հայաստանի ազգային կամավոր զեկույցը:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական վերջին փոփոխությունները, վերահաստատել Հայաստանի հանձնառությունները կայուն զարգացման նպատակներին հասնելու համար, որոնք արտացոլված են զեկույցում։ Հարցուպատասխանի փուլում Արարատ Միրզոյանին հարցեր են ուղղել Հունաստանի, Բելառուսի, Լիբանանի, Ադրբեջանի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ:

Աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ առաջին փոխվարչապետի հանդիպումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և նախագահ Գարո Արմենի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են  հեղափոխությունից հետո ստեղծված համագործակցության նոր հնարավորություններին։ Արարատ Միրզոյանն ու Գարո Արմենը քննարկել են նաև հիմնադրամի ջանքերով Լոռիում վերջերս կառուցված սմարթ կենտրոնի գործունեությունը` ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է գյուղական շրջանների հայ երեխաների ներուժի բացահայտմանն ու նրանց ինքնադրսևորմանը։ Կարևորվել է նոր նմանատիպ կենտրոնների հիմնադրումը Հայաստանի Հանրապետության այլ մարզերում։ Որպես գործակցության նոր և հեռանկարային ոլորտ ուղենշվել է դեղագործությունը։ Փոխվարչապետը շրջել է հիմնադրամի կենտրոնակայանում, ծանոթացել անձնակազմին։