Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է հարևանների ու դաշնակիցների հետ հարաբերությունները

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 14-ին օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Երկրի ղեկավարը քննարկման է դրել Ռուսաստանի հարաբերությունները Ռուսաստանի հարևան և դաշնակից երկրների հետ։ Ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։

Պուտինն առաջարկել է խոսել նաև ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրների հետ Ռուսաստանի շահերի մասին։ Երկրի ղեկավարը նշել է, որ հանդիպմանը ելույթ կունենան մի քանի բանախոսներ, այնուհետև խոսքը փոխանցել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին։

«Այսօր մենք ունենք մի քանի հարց օրակարգում, դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը։ Մենք կխոսենք նաև օտար երկրների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովման մասին»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի կայքը։