Եվրախորհրդարանը կոչ է արել Միջազգային Քրեական դատարանին Լուկաշենկոյին ձերբակալելու օրդեր տալ

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Եվրախորհրդարանը Հաագայի Միջազգային քրեական դատարանին կոչ է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալելու օրդեր տալ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։  Նախօրեին ընդունված բանաձևում Լուկաշենկոն անվանվում է  Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններից ավելի քան 2150 երեխաների բռնի տեղահանման մեղսակից․ ըստ բանաձևի՝ երեխաները տեղափոխվել են այսպես կոչված «բուժական ճամբարներ», որտեղ «նրանք ենթարկվել են  ռուսականացման և գաղափարական մշակման»։

Եվրախորհրդարանը համարում է, որ Լուկաշենկոն ու նրա ռեժիմը պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար այնպես, ինչպես Վլադիմիր Պուտինն ու երեխաների մարդու իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովան։

Բանաձևը դատապարտում է Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությունը Ուկրաինայի դեմ «Ռուսաստանի անհիմն, անօրինական և չհրահրված ագրեսիվ պատերազմին»։

Եվրախորհրդարանը գտնում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ միջազգային տրիբունալը պետք է իրավասություն ունենա հետաքննելու ոչ միայն Պուտինի և Ռուսաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարության, այլև Բելառուսի ղեկավարության գործողությունները։ Դրա համար էլ եվրապատգամավորները կոչ են արել ԵՄ-ին ու ԵՄ անդամ երկրներին միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են «ապահովելու Բելառուս պաշտոնյաների քրեական հետապնդումը, որոնք մեղսակից են ագրեսիային, ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին և Ուկրաինայի դեմ կատարված ցեղասպանության հանցագործություններին»: