Թուրքական դատարանն արդարացրել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքական դատարանն արդարացրել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին «հանրային պաշտոնյային վիրավորելու» գործով՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Թուզլա շրջանի ղեկավար Շադը Յազըջիի հասցեին հնչեցրած խոսքերի համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Անադոլուի 16-րդ Քրեական առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որ Շադի Յազըջիի մասին 2022 թվականի հոկտեմբերին արարողության ժամանակ Իմամօղլուի հնչեցրած խոսքերը քաղաքական քննադատություն են, այլ ոչ վիրավորանք։

Նախկինում Ստամբուլի Անատոլիայի գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացության մեջ Իմամօղլուի համար պահանջել էր առավելագույնը 2 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկում և քաղաքական գործունեության զբաղվելու արգելք։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Իմամօղլուն վիրավորել է Յազըջին, որին 2022 թվականի հոկտեմբերի 25-ին Թուզլայում ջրերի մաքրման կայանի բացման արարողության ժամանակ սուլել էին։ Իմամօղլուն, որը ելույթ էր ունեցել անկարգությունների ժամանակ, մեղադրվում էր այն բանի համար, որ իրեն վայել պահվածք չի դրսևորել և արտահայտություններ է արել, որոնք սրել են միջադեպը։

Դատախազությունն Իմամօղլուի նկատմամբ հետաքննություն էր սկսել Յազըջիի բողոքի հիման վրա։ Իմամօղլուն, որը ցուցմունք է տվել, ասել է, որ մի քանի անգամ փորձել է հանգստացնել ցուցարարներին և չի վիրավորել Յազըջիին։ Նա նշել էր, որ կարիք չկա լրացուցիչ բացատրության, քանի որ իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Դատարանը, որին ուղարկվել է մեղադրական եզրակացությունը, արդարացրել է Իմամօղլուին՝ լսումների անհրաժեշտություն չտեսնելով։

Մեկ այլ գործով, սակայն, Իմամօղլուի նկատմամբ 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռ է կայացվել, ինչպես նաև քաղաքական գործունեության արգելք՝ Գերագույն ընտրական խորհրդի (YSK) անդամներին ենթադրյալ վիրավորելու մեղադրանքի համար, որը պետք է հաստատվի վերաքննիչ դատարանի կողմից։

Էմմա Չոբանյան