Ինչու չներեցին Հովիկ Աբրահամյանին. Նիկոլ Փաշինյանն ունի իր վերլուծությունը

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային Ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ 2016 թվականը հիշարժան էր նրանով, որ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն: 

Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց վերլուծությունը, թե որն էր Հովիկ Աբրահամյանի հեռացման պատճառը: Նրա խոսքով՝ կարելի էր ասել, որ 2016 թվականի տնտեսական ցուցանիշները ցածր են եղել, բայց մի քանի անգամ ավել վատ տնտեսական ցուցանիշների պայմաններում վարչապետերը շարունակել են պաշտոնավարել: «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է որ չներվեց Հովիկ Աբրահամյանին: Եթե կառավարման  արդյունավետության տեսանկյունից նայենք, նույն 2016 թվականին ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին: Ըստ էության իրենց կողմից հայտարարված մի բան տեղի ունեցան, որ իրենք իբր ուզում են ասել, որ նման բան էր ծրագրվում, որը կանխվել է: Ոստիկանաության պետ Վլադիմիր Գասպարյանին նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ինչ-որ բան չներվեց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ամենակարևոր պատճառն այն էր, որ Հայաստանը թեւակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, իսկ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ի հնաբանակներից լինելով կարող էր իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել որոշակիորեն խառնելով Սերժ Սարգսյանի պլանները:

Պատգամավորի համոզմամբ սա էր այն հիմնական պատճառը, որի համար պաշտոնանկ արվեց Հովիկ Աբրահամյանը: