Եթե խնդիրները գոյություն ունեն, նշանակում է՝ ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը․ Նիկոլ Փաշինյան

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Politico-ին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակին։

«Անվտանգության իրավիճակը կտրուկ փոխվել է՝ շփման գծի խախտումներով և Լեռնային Ղարաբաղի տարածք ներխուժմամբ»,- ասել է Փաշինյանը՝ Բաքվին մեղադրելով Արցախում մարդասիրական ճգնաժամ ստեղծելու և Լաչինի միջանցքը փակելու մեջ։

«Այս ամենը պետք է լիներ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ, և եթե խնդիրները գոյություն ունեն, նշանակում է՝ խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը»,- ասել է ՀՀ վարչապետը՝ այդուհանդերձ ընդգծելով․ «Չեմ կարող ասել, սակայն, եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, այժմ իրավիճակն ավելի լավ կլիներ»:

Խոսելով սահմանին լարվածության աճից ու Ադրբեջանի կողմից զինուժի կուտակումներից՝ Փաշինյանն ասել է, որ «էսկալացիայի սցենարը հնարավոր չէ բացառել», և նշել, որ «մոբիլիզացված ուժերը պետք է վերադառնան իրենց բազաները»։ Նա նաև պնդել է, որ «Հայաստանը պատրաստ է դա անել»։

Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին։

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։

Էմմա Չոբանյան