Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կընտրի ԲԴԽ-ն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ կընտրի Բարձրագույն դատական խորհուրդը։ ԲԴԽ-ի կայքում հրապարակվել է հանձնաժողովի անդամի ընտրության համար լրացուցիչ մրցույթ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Վճռաբեկ դատարանի նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել էր դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որի օրակարգում, ի թիվս այլնի, ընդգրկված էր նաև էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցը։ Հանձնաժողովի միակ թեկնածուն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամ Անի Չատինյանն էր, սակայն ժողովում կայացած ընտրության արդյունքում դատավորները նրան չեն ընտրել։

ԲԴԽ կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարության մեջ, հղում կատարելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 18-րդ մասին, նշվում է, որ Ընդհանուր ժողովի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, հանձնաժողովի անդամ չընտրելու դեպքում նրանց ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդ՝ տասնօրյա ժամկետում:

Հղում կատարելով Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի կայացված որոշմանը՝ Դատական դեպարտամենտը նշել է, որ Ընդհանուր ժողովի կողմից սահմանված ժամկետում Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ չընտրելու դեպքում, Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրություն իրականացնելու համար, այդ ժամկետին հաջորդող օրը Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ առաջադրելու նպատակով։
Նոր Թեկնածուների առաջադրումն իրականացվում է հայտարարության հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում՝ կից ներկայացնելով սույն որոշման Հավելված 1-ով նախատեսված փաստաթղթերը։

Բարձրագույն դատական խորհուրդն Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ընդհանուր ժողով ներկայացված, ինչպես նաև նոր առաջադրված թեկնածուներից։

Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության համար հայտարարված մրցույթին մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։

Թեկնածուի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովի նախագահը Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նաիրա Գալստյանն է, կազմում են Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Թումասյանը, Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար ՄարինԱ Դանիելյանը և Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Հարությունյանը։

Հայտարարություն հրապարակման ամսաթիվը նշված է սեպտեմբերի 11։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ աշխատանքային ժամերին։

Արաքս Մամուլյան