Երևանյան լճի վրա արևային ֆոտովոլտային կայան է բացվել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։

Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս հայտնել, որ չնայած լողացող արևային կայանի հզորությունը փոքր է, սակայն այն ու նմանատիպ այլ կայաններ կարող են նոր հեռանկարներ բացել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացման համար: «Վստահ ենք, որ նմանատիպ ծրագրերն ունենալու են դրական ազդեցություն և նպաստելու են ոլորտի զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը»,- ասել է նախարարը և հավելել՝ ՀՀ կառավարությունը բավական մեծ ուշադրություն է դարձնում էներգետիկ ոլորտում այլընտրանքային էներգետիկայի զարգացմանը, բավական շատ խթանող ծրագրեր կան և այս կայանը այդ քաղաքականության արդյունք է։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ևս ողջունել է կայանի բացումը և Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։