ՆԳՆ-ում հյուրընկալել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի պատվիրակությանը

Լուրեր

11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Սեպտեմբերի 12-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) պատվիրակությանը՝ Թերեզ Մարիա Րիթերի գլխավորությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են՝ ողջունելով հյուրերին՝ ՆԳ նախարարի տեղակալը կարևորել է Կոմիտեի դերն ու նշանակությունը ոլորտային բարեփոխումների իրականացման հարցում: Սարգսյանը փաստել է, որ հատկապես հիմա՝ ոստիկանության ոլորտի լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում, պատվիրակության հերթական այցը Հայաստան լավ հնարավորություն է Կոմիտեի մանդատի լույսի ներքո վերագնահատելու իրականացվող քայլերն ու ապահովելու դրանց լիակատար համապատասխանությունը միջազգային ստանդարտներին։
Ներկայացնելով Ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումները՝ Արփինե Սարգսյանը մատնանշել է ԽԿԿ նախորդ այցերի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, մասնավորապես ծավալուն օրենսդրական և գործնական աշխատանքները՝ ուղղված քրեական, քրեադատավարական և ոստիկանական ոլորտի օրենսդրական և գործառնական դաշտի փոփոխությանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ձերբակալման ինստիտուտի փոփոխությանը, որը բարձր երաշխիքներ է ապահովում ազատությունից զրկվող անձի համար։

Փոխնախարարը անդրադարձել է նաև պրակտիկ լուծումներին, այդ թվում՝ ոստիկանության բաժինների մուտքերի և ելքերի հատվածները 349 տեսանկարահանող սարքավորումներով ապահովելուն, պարեկային ծառայությանը տեսախցիկներով վերազինելուն, ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը, որոնք նպաստելու են թե՛ ոստիկանության համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորմանը, և թե՛ ոստիկանների կողմից քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար թափանցիկ և պատասխանատու գործելաոճ երաշխավորելուն։

Հանդիպմանը մասնակցել է նաև Քննչական կոմիտեն և համատեղ դիտարկվել են նաև քրեական դատավարության նոր օրենսգրքի ուժով քրեական արդարադատության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել հարցաքննությունները տեսաձայնագրառմամբ իրականացնելուն։

Հյուրերը բարձր են գնահատել իրականացված լայնամասշտաբ օրենսդրական և գործառնական փոփոխությունները և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Նշենք, որ սեպտեմբերի 12-ից 22-ը պատվիրակությունը այցով Հայաստանի Հանրապետությունում է, և դրա շրջանակներում Կոմիտեի մանդատի ուժով դիտարկվելու են նաև ձերբակալվածներին պահելու վայրերը։