Արցախի հետ հարաբերություններն ամրացնելու փոխարեն, ՀՀ իշխանությունները գնացին ինքնաօտարման ճանապարհով․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո իր պատմական հայրենիքում ինքնորոշված արցախահայությունը կանգնած է ցեղասպանության, իսկ հայ ազգը՝ պատմական հայրենիքի մի մասնիկի կորստի վտանգի առաջ։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Թվում էր, թե Հայաստանը պետք է ամեն քայլ ձեռնարկեր՝ ավելի սերտացնելու հայկական երկու պետությունների միջև կապերը, դարմանելու վիրավոր Արցախի վերքերը և դիմագրավելու լկտիացած Ադրբեջանի նոր սպառնալիքներին»,- նշեց Խաչատրյանը:

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունը Արցախին մենակ է թողել և բորենիների ոհմակի պես հարձակվել է մեր հայրենակիցների վրա՝ շրջափակելով Արցախը։

«Իսկ ի՞նչ արեց Հայաստանը․ 2023թ․ մայիսին վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը՝ 86 հազար 600 քմ։ Փոխանակ ընդունելու սեփական ձախողումները, գիտակցելով, որ սխալ ճանապարհով են շարժվում, ՀՀ իշխանությունները փորձում են ժամանակի և տարածության մեջ մեղավորներ գտնել։

Հայաստանի բազմադարյան պատմության մեջ միայն հայ բոլշևիկներն ու ՔՊ-ն են կասկած տակ դնում Արցախի հայկականությունը»,- նշեց պատգամավորը:

Խաչատրյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հարված հասցրեց Արցախի թիկունքին` Արցախի նորընտիր նախագահին կոչելով «Լեռնային Ղարաբաղի առաջնորդ»:

«Չեմ զարմանա, որ վաղը նա, տեղիք տալով Ադրբեջանի պահանջին, Արցախի նախագահին կոչի «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։