Կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչության գործընթացներում պարտադրված ներգրավումից․ ՀՔԱՎ

Լուրեր

14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
Բոլորը

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայով, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքով երաշխավորված են երեխայի մտքի ազատության, կրթության, խաղաղ հավաքների ազատության իրավունքները․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Ընտրությունների ժամանակահատվածում այս իրավունքների պաշտպանության հարցը դառնում է էլ ավելի արդիական: Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, ինչպես և նախկինում, արձանագրվում են երեխաների կրթության, մտքի ազատության և խաղաղ հավաքների մասնակցության իրավունքների անուղղակի խախտման դեպքեր: Մեկ իրավունքի իրացման քողի ներքո խախտվում է մեկ այլ իրավունք: Նմանատիպ դեպքերի շարքին են դասվում աշակերտների՝ դպրոց հաճախելու ժամանակահատվածում՝ դասընթացին մասնակցելու փոխարեն այս կամ այն քաղաքական ուժի կողմից անցկացվող հավաքին ուղղորդված և պարտադրված մասնակցությունը, դպրոցի տարածքում քարոզչական նյութերի բաժանումը: Խոսքը ոչ թե անհատական մասնակցության մասին է, այլ՝ կազմակերպված և խմբակային։ Ակնհայտ է, որ նշված գործողությունը ոչ թե աշակերտի ազատ կամարտահայտության արդյունքն է՝ ուղղված խաղաղ հավաքներին մասնակցելու իր միջազգայնորեն երաշխավորված իրավունքի իրացմանը, այլ ուղղորդված գործողություն է:

Մտքի ազատության իրավունքի իրացման քողի ներքո երեխաներն ուղղակիորեն ներգրավվում են նախընտրական քարոզչության մեջ՝ ոչ թե հնարավորություն ունենալով քաղաքական գործընթացներին ծանոթանալ, այլ ընդհակառակը՝ որպես երեխաների կարծիք ներկայացվող արտահայտությունները հաճախ ուղղակիորեն ուղղորդված են այս կամ այն քաղաքական ուժին վարկաբեկելու կամ գովաբանելու: Նշվածի արդյունքում երեխաների շրջանում ձևավորվում է անառողջ, ատելության խոսքի հիման վրա ձևավորված ընկալում: Նման գործելաոճը չի բխում երեխայի լավագույն շահից և որևէ եղանակով ուղղված չէ երեխայի մտավոր և հոգևոր զարգացմանը: Երեխայի կողմից կատարվող ցանկացած գործողություն, որն ուղղված է լինելու մտքի ազատության, խաղաղ հավաքների մասնակցության իրավունքի իրացմանը պետք է կատարվի երեխայի կամքով, սեփական գիտակցությամբ և ցանկությամբ, չպետք է լինի ուղղորդված և ունենա քողարկված նպատակ, հակառակ դեպքում կբախվենք երեխայի լավագույն շահի ոտնահարման փաստի հետ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին նախընտրական քարոզչության գործընթացներում պարտադրված ներգրավումից, չխախտել երեխաների կրթության իրավունքը՝ խաղաղ հավաքների մասնակցելու իրավունքի իրացման քողի ներքո, որպես երեխայի կարծիք չներկայացնել քաղաքական այս կան այն ուժի տեսակետը, չընդգրկել երեխաներին քաղաքական պայքարի մեջ այն դեպքում, երբ երեխաները սեփական հայեցողությամբ կամքի ազատ արտահայտման հիման վրա չեն որոշում մասնակցել որևէ նման միջոցառումներին»,- ասված է հաղորդագրությունում։