ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ․ Պուտին

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Պրահայի իր հայտարարության մեջ դա պարզապես արձանագրել է թղթի վրա։ Մենք գիտենք դրա մասին, ի՞նչ ասենք: Հիմա նախագահ Ալիևն է ինձ ասում․ «Դե, դուք գիտեք, որ ՀՀ-ն ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չկա, այն լուծված է»։ Եվ ՀՀ ղեկավարությունն այդ մասին հրապարակային հայտարարել է՝ մինչև 1991թ․ ամբողջ տարածքը հաշվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակում և անվանել է թիվը, որի մեջ մտնում է նաև բուն Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, դա մեր որոշումը չէ, դա ներկայիս ՀՀ ղեկավարության որոշումն է»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ հիմա իրենց ասում են, որ եթե Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, պետք է Բաքվի հետ բոլոր հարցերը լուծվեն երկկողմանի հիմունքով։

«Իսկ մենք ի՞նչ ասենք։ Այստեղ ասելու բան էլ չկա։ Եթե ՀՀ-ն ինքն է ընդունել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։ Ղարաբաղի կարգավիճակը ՀՀ-ն ինքն է որոշել»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ ղեկավարի խոսքով՝ այստեղ արդեն այլ հարցեր են ծագում՝ կապված հումանիտար բաղադրիչի և ռուս խաղաղապահների մանդատի հետ։

«Ճիշտ է, մանդատը դեռ ուժի մեջ է, իսկ հումանիտար բնույթի հարցերը, այնտեղ էթնիկ զտումներ թույլ չտալը, իհարկե, չեն վերացել։ Ես դրա հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Հուսով եմ, որ ադրբեջանական ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել են և մինչ օրս էլ ասում են, որևէ էթնիկ զտման հարցում շահագրգռված չէ»,- ասել է Պուտինը։