ԱՄՆ-ն ապասառեցնում է Իրանի 6 միլիարդ դոլարի չափով ակտիվները

Լուրեր

07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գործադիր հրաման է արձակել, որով թույլատրվում է 6 միլիարդ դոլարի սառեցված իրանական ակտիվները Հարավային Կորեայից փոխանցել Կատար՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև գերիների փոխանակման գործարքի շրջանակում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի ստացած ծանուցումը։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագրի ընդհանուր պայմանները, որոնց համաձայն Իրանի կողմից կալանավորված ԱՄՆ հինգ քաղաքացիներին թույլատրվում է լքել երկիրը՝ դրամական միջոցների փոխանցման և ԱՄՆ-ում պահվող հինգ իրանցիների ազատ արձակման դիմաց, հրապարակվել են օգոստոսին 10-ին, հիշեցնում է Reuters-ը։

Առաջին անգամ է, երբ ԱՄՆ պաշտոնյաները պաշտոնապես հաստատում են, որ ազատ են արձակում հինգ իրանցիների՝ իրենց քաղաքացիներին Իրանում բանտարկությունից ազատելու գործարքի շրջանակում: Փաստաթղթում նշվում է, որ փոխանցված միջոցները հասանելի կլինեն Իրանին բացառապես մարդասիրական նպատակներով ծախսելու համար։ Բանակցություններին ծանոթ Reuters-ի ութ աղբյուրները հայտնել են, որ 6 միլիարդ դոլարի չափով փոխանցումը և բանտարկյալների փոխանակումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։

Իրանը դեռևս օգոստոսին Թեհրանի բանտից տնային կալանքի էր տեղափոխել ԱՄՆ չորս քաղաքացու։ Բլինքենը դա անվանել էր գործընթացի սկիզբ, որը կհանգեցնի նրանց տուն վերադարձին: Նրանց թվում, ում ԱՄՆ-ը նախատեսում է վերադարձնել Իրանից, ներառված են գործարարներ Սիամաք Նամազին և Էմադ Շարքին, ինչպես նաև բնապահպան Մորադ Թահբազը, գրում է Reuters-ը։