Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա էր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա էր Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը։

Իր ելույթի խոսքում ՀՀ վարչապետը նշեց, որ, ի դեմ Արամ Մանուկյանի, գործ ունենք մեծագույն գործչի հետ, ով իրականացրեց մի մեծ առաքելություն։

«Մեծագույն առաքելություն էր գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս՝ հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝  թևերդ թուլացած են, երբ թվում է, թե ծնկներդ ծալված են, երբ թվում է թե, ողնաշարդ կոտրված է»,-ասաց ՀՀ վարչապետը։ 

Վարչապետը նշեց, որ Արամ Մանուկյանը լիովին կատարեց իր առաքելությունը, երբեք չապրեց իր և իր հարազատների համար, փոխարենը ապրեց իր ժողովրդի համար և հաղթեց հենց այդ ժողովրդի համար։ 

«Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝ լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը և  հայ ժողովուրդը պետք է ապրի այնպես, որ ամեն անգամ Արամ Մանուկյանի արձանի դիմացով անցնելիս ուղիղ նայի նրա աչքերի մեջ։ 

«Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասաց վարչապետն ու շեշտեց՝  հայ ժողովուրդը հաղթնակել է հավիտյան: