ՌԴ-ում ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել դաշտում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սոչիից Օմսկ թռչող Ural Airlines ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Օմսկի օդանավակայանում և հարկադիր վայրէջք է կատարել Նովոսիբիրսկի շրջանի դաշտերից մեկում։ Ինքնաթիռում եղել է շուրջ 170 մարդ, նրանցից ոչ ոք վայրէջքի հետևանքով չի տուժել։

Ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո օդանավն ուղարկվել է Նովոսիբիրսկի այլընտրանքային օդանավակայան, հայտնում է ՏԱՍՍ-ը ։

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը չի հասել օդանավակայան և տեղական ժամանակով ժամը 09:44-ին (Մոսկվայի հետ տարբերությունը չորս ժամ է) «վթարային վայրէջք է կատարել գետնին», – գրել է Նովոսիբիրսկի մարզի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը Telegram-ի իր ալիքում։

Ինքնաթիռը խնդիրներ է ունեցել հիդրավլիկայի հետ, մտավախություններ են առաջացել, որ այլընտրանքային օդանավակայանում վայրէջք կատարելիս կարող են արգելակները խափանվել, գրում է ՏԱՍՍ-ը։ Օմսկի մարզի նահանգապետ Վիտալի Խոցենկոն նույնպես հայտնել է, որ A320-ը «կորցրել է իր հիդրավլիկ համակարգը»:

Ըստ իշխանությունների՝ դաշտում վայրէջքն այնքան հաջող է անցել, որ ոչ ոք չի տուժել՝ բացառությամբ մեկ մարդու, որն օգնության կարիք է ունեցել արյան բարձր ճնշման պատճառով: Հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ուղեւորները զվարթ տրամադրությամբ ու գրեթե կատակելով դաշտով քայլում։

Թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, տվյալները տարբեր են: «Ռոսավիացիան» հաղորդել է 159 ուղևորի և անձնակազմի 6 անդամների մասին, Նովոսիբիրսկի ԱԻՆ վարչությունը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 167 մարդ, Նովոսիբիրսկի մարզի նահանգապետը գրել է, որ վթարից փրկված ինքնաթիռում եղել է 170 մարդ, այդ թվում՝ 23 երեխա։