Աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել․ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Լուրեր

07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Բոլորը

ՄԻՊ աշխատակազմում քաղաքացիների կողմից ստացվել են նաև դիմում-բողոքներ այն մասին, որ վերջիններիս առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես նաև ուսումնական էլետրոնային դասագրքերից օգվտելու դժվարություններով:

«Վերոնշյալի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Պաշտպանի կողմից անմիջապես գրություն է հասցեագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նկատի ունենալով այն, որ ուսումնական դասագրքերին վերաբերելի գործընթացում առկա խնդիրները կարող են ունենալ ուղղակի ազդեցություն յուրաքանչյուրի՝ սահմանադրորեն երաշխավորված կրթության իրավունքի լիարժեք իրացման տեսանկյունից:

Պաշտպանն ընդգծում է, որ հանրակրթական դպրոցներում էլեկտրոնային դասագրքերով ուսումնական գործընթացի կազմակերպումը պետք է համապատասխանի ոչ միայն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով երաշխավորված՝ հավասար հնարավորություններիհիման վրա կրթության մատչելիության ապահովման ստանձնած պարտավորությանը, այլև երեխաների առողջության պահպանմանը և բնականոն զարգացմանը՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) կողմից հաստատված թվային դասագրքերի և օժանդակ թվային ուսումնական նյութերի որակի հատուկ չափորոշիչները:

Պաշտպանը կարևորում է հանրապետության ողջ տարածքում գործող հանրակրթական դպրոցներում ուսումնական տպագիր բոլոր դասագրքերի՝ սահմանված ժամկետում տրամադրումն, ինչպես նաև էլեկտրոնային դասագրքերի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը և դրանցից օգտվելու հասանելի հնարավորությունների երաշխավորումը:

Նշված հարցը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։