ԿանաչաՊԱՏՈՒՄ․ ինչ առաջարկներ ունեն ավագանու ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
Բոլորը

Այս կիրակի Երևանում քաղաքապետ կընտրեն․ առաջադրված 14 քաղաքական ուժերին մնացել է հինգ օր մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը և համոզելու, որ ընտրողները ձայնը տան հենց իրենց։ Ինչպե՞ս են պատրաստվում Երևանի ղեկավարմանը հավակնող քաղաքական ուժերը լուծել  կանաչապատման խնդիրները։ Factor TV-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերում առաջադրված ուժերի կողմից մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված առաջարկները և դիտարկել ամենաառաջին 3 կետերը համեմատության մեջ։

Քվեաթերթիկի առաջին համարը «Հանրային ձայն» կուսակցությունն է, որն իր նախընտրական ծրագրում առանձնացրել է կանաչապատմանը վերաբերող 10 կետ։ Առաջին երեք կետերում հետևյալ առաջարկներն են․

– Համատարած ծառատունկ։

– Բուսաբանական այգու հիմնովին վերանորոգում և վերականգնում։

-Հանրային վայրերում ժամանակակից բիո զուգարանների տեղադրում։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, որը քվեաթերթրիկում երկրորդն է, նախընտրական ծրագրում առանձնացրել է կանաչապատմանն առնչվող 14 կետ։ Առաջին երեք կետերում կուսակցությունն խոստանում է՝

-Առաջիկա հինգ տարիների ընթացքում Երևանի կանաչ տարածքներն ավելացնել՝ ապահովելով ԱՀԿ-ի սահմանած մեկ անձին բաժին ընկնող կանաչ տարածքների նվազագույն 9 քմ շեմը։

-Առաջիկա հինգ տարիների ընթացքում Դալմայի այգիներում առկա 200 հա-ից ավելի տարածքում հիմնելու ենք նոր քաղաքային այգի՝ բացառելով որևէ կառուցապատում այդ տարածքում։

-Նորքի նախկին այգիներում առկա շուրջ 10 հա տարածքում տնկել  անտառ՝ ստեղծելով բուֆերային գոտի և մասնակիորեն վերականգնելով այդ տարածքի կանաչապատ հատվածը։

Քվեաթերթիկում երրորդ համար «Արդար Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի կանաչապատման շուրջ 12 առաջարկ ունի։ Առաջին եռյակում այս կետերն են՝

-Վարել Երևանը «Այգի-քաղաք» վերածելու քաղաքականություն։ Ներդնել որակապես նոր բնապահպանական հայեցակարգ:

-Դալմայի այգիներից մնացած 238 հա վերածել խոշոր այգի-անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար։

-Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը տնկել 1 միլիոն ծառ։

Քվեաթերթիկի չորրորդ համարում գտնվող «Հաղթանակ» կուսակցությունը իր նախընտրական ծրագիրն անվանել է «Վիկտորի պլան»։ Սակայն կուսակցությունը դեռևս ամբողջական չի ներկայացրել նախընտրական ծրագիրը։ Կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջով առանձին կետեր է հրապարակում իրենց նախընտրական ծրագրից։ Կանաչապատմանն ուղղված կետով առաջարկվում է  շենքերի մուտքերի հարակից տարածքները հնարավորինս կանաչապատել ու ծաղկանոցներ ստեղծել։

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը մայրաքաղաքի կանաչապատմանն առնչվող 16 կետ է առանձնացնում։  Կուսակցությունը քվեաթերթիկում հինգերորդն է։ Կանաչապատմանն ուղղված առաջին երեք կետերն են՝

-Երևան քաղաքի կանաչապատման ռազմավարական միջնաժամկետ ծրագրի և գործողությունների ամենամյա ծրագրի մշակում և իրականացում։

-Երևան քաղաքի կանաչապատ տարածքների, ջրային, հողային պաշարների և ոռոգման համակարգի գույքագրում,  դրանց էլեկտրոնային քարտեզների ստեղծում։

-ընդհանուր օգտագործման նոր կանաչավետ տարածքների ստեղծում և եղած տարածքների պահպանում, թեք լանջերի կանաչապատում՝ հողի քայքայման կանխարգելման նպատակով:

«Հայաստանի եվրոպական» կուսակցությունը մեկ կետով է ամփոփել նախընտրական ծրագրի կանաչապատմանն ուղղված առաջարկները։ Ըստ կուսակցության նախընտրական ծրագրի՝  Երևանի կանաչապատումը լինելու է քաղաքային իշխանությունների գերակա նպատակը։ Նախապատվությունը տրվելու է ծառերի տեղական տեսակներին, ստվեր ու թթվածին ապահովող բույսերին, իսկ ծաղիկներից գլխավոր ու գրեթե մենաշնորհային տեղը տրվելու է վարդերին։ «Վարդագույն քարի քաղաք» բնորոշմանը՝ Երևանը պետք է ավելացնի նաև «կանաչ մայրաքաղաք» տիտղոսը։

Կուսակցությունը քվեաթերթիկում 6-րդ համարն է։

7-րդ համարով ընտրություններին մասնակցող «Ազգային առաջընթաց» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առանձնացրել է մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված 24 առաջարկ։ «Ազգային առաջընթաց» կուսակցության կանաչապատման ոլորտի առաջին երեք կետերը հետևյալն են․

-Կատարել ճշգրտումներ քաղաքի Գլխավոր հատակագծում և մշակել գիտահեն էկոլոգիական լանդշաֆտային ծրագիր, որը կներառի քաղաքի ըստ իրենց ֆունկցիոնալ օբյեկտների կանաչապատման և բարեկարգման, նախագծման, շինարարարության և պահպանման հիմնական խնդրահարույց հարցերը։

-Սկսել Երևանի միասնական քաղաքաէկոլոգիական կարկասի կառուցվածքի ձևավորումը։

-Մշակել մայրաքաղաքի կանաչ ֆոնդի ձևավորման հայեցակարգը։

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը, որը քվեաթերթերիկում 8-րդն է, իր նախընտրական ծրագրում մեկ կետով առաջարկում է քաղաքի լայնամասշտաբ կանաչապատում։

«Հանրապետություն» կուսակցությունն առաջարկում է մայրաքաղաքի կանաչապատմանը նպաստող  10 կետից բաղկացած լուծումներ։ Նախընտրական ծրագրի կանաչապատմանը վերաբերող առաջին երեք կետերն են՝

-Բնապահպանական ծրագրեր իրականացնելու նպատակով ակտիվ համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ։

– Իրականացնել յուրաքանչյու նախագծի ռազմավարական գնահատում շրջակա միջավայրի ազդեցության առումով։ Մշակել պարտադիր կատարման միջոցառումների ծրագիր։

-Մթնոլորտի աղտոտվածության նվազեցման նպատակով իրագործել ծրագրեր, որոնք առնչվում են քաղաքաշինությանը (շինարարական նորմերի և շինհրապարակների խիստ վերահսկումը՝ իրականանելով ընդհուպ շինթույլտվության զրկում քաղաքը փոշուց պահպանելու նպատակով), կանաչապատմանը, ասֆալտային մակերեսների հնարավոր վերափոխմանը, ճանապարհային երթևեկության կանոնակարգմանը, (արտանետումների դեմ պայքարի, խցանումները նվազեցնելու միջոցով, էկոլոգիապես անվտանգ տրանսպորտային միջոցների կիրառման խթանմամաբ)։

«Հանրապետություն» կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդն է։

10-րդ համարով Երևանի ավագանու ընտրությունների մասնակցող «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանը նպաստող 3 կետ է առաջարկում։

-Կանաչապատման ծավալների շեշտակի ավելացում (տարեկան 70-100 հազար ծառատունկի իրականացում)

-Հրազդանի կիրճի ամբողջական վերակառուցում, մաքրման համակարգերի վերականգնում և արդիականացում, հանրային լողավազանների ստեղծում։

-Բոլոր վարչական շրջաններում ժամանցային կենտրոնների և հանրային հանգստի նոր վայրերի ստեղծում։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը Factor TV-ին ասաց, որ նախընտրական ծրագիրն ամբողջությամբ դեռ չեն հրապարակել, սակայն հավաստիացրեց՝ մայրաքաղաքի կանաչապատմանը վերաբերող կետեր առանձնացրել են։ Լուսավոր Հայաստանը քվեաթերթիկում 11-րդ համարն է։

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցությանը, որը քվեաթերթիկում 12-րդն է, հայտարարել է` ընտրություններին ներկայանում է ոչ թե քաղաքային, այլ քաղաքական ծրագրով։

13-րդ համարով ընտրությունների մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունը մայրաքաղաքի կանաչապատմանն ուղղված 13 առաջարկ է ներկայացրել։ Դրանցից առաջին 3-ը հետևյալն են։

-Վարչական շրջաններում հանրային այգիների հիմնանորոգում և վերակառուցում։ Անտառապատ և այգեպատ հատվածների վերականգնում և նոր նպատակային այգիների հիմնում՝ Դալմա, Նորք, Մալաթիա-Սեբաստիա։
-Արքաների պատմական պուրակի հիմնում։

-Ճանապարհային մեծ հանգույցներում, խոշոր խաչմերուկներում ջրային ավազանների կառուցում։

Քվեաթերթիկի վերջին՝ 14-րդ համարով ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինք-ը, նախընտրական ծրագրում մեկ կետով առանձնացրել է հետևյալ լուծումները։

Վերջ դնել Երևանը «բետոնի անտառի» վերածելու քաղաքականությանը՝ առաջնային դիտարկելով կանաչ քաղաքային տնտեսվարման սկզբունքները, որը ներառում է նաև էներգախնայողական ու բնապահպանական մոտեցումների ներառումը ռազմավարության մեջ, կանաչ գոտիների ընդլայնումը՝ շեշտադրելով նաև բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան