Բաքվում անհանգստացած են Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժությունների կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ադրբեջանում ուշադրությամբ հետևում են և անհանգստացած են Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժություններից։ Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-20-ը Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում անցկացվում է  «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Ռազմական այս համագործակցությունն աննկատ չի մնացել Բաքվում։ Մասնավորապես, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի  միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էլման Նասիրովն ընդծել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ զորավարժությունների կարևորությունը։

«Մենք պարզապես հայկական հողում ԱՄՆ-ի և Հայաստանի համատեղ զորավարժությունների ականատեսը չենք, դրանք համատեղ զորավարժություններ են, որոնց մասնակցում են երկու պետություններ, որոնք համարվում են Ռուսաստանի և՛ դաշնակիցները, և՛ հակառակորդները: Այս համատեքստն այս զորավարժություններին տալիս է հատուկ աշխարհաքաղաքական նշանակություն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Խոսելով ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ Նասիրովն ընդգծել է, որ «երկու երկրները ռազմավարական գործընկերներ են, որոնք ընդհանուր եզրեր ունեն միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, ինչպիսիք են գլոբալ խաղաղությունը, անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը»։ Նա, սակայն, նշել է, որ ներկայում Ադրբեջանի օրակարգում ԱՄՆ-ի հետ զորավարժությունների անցկացման հեռանկար չկա։

Քաղաքական մեկնաբան և ռազմական փորձագետ Արաստուն Օրուջլուն էլ հայտարարել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ընդլայնվող ռազմական համագործակցությունը չպետք է աննկատ մնա Ադրբեջանում։ Նա նշել է, որ Ադրբեջանը նախկինում մասնակցել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ ռազմական ծրագրերի, հատկապես՝ Կասպից ավազանում, որը համագործակցության առանցքային ոլորտ էր։

«Սակայն այդ համագործակցությունը դադարեցվեց 2013 թվականին Կասպից ծովի տարածաշրջանում Ռուսաստանին Ադրբեջանի զիջումներից հետո, ինչը հանգեցրեց հարակից ենթակառուցվածքների ապամոնտաժման։ Չնայած 2018 թվականին Կասպից ծովի կարգավիճակի մասին նոր համաձայնագրին՝ նման համագործակցությունը չի վերականգնել իր նախկին թափը և կորցրել է արդիականությունը»,- ասել է Օրուջլուն։

Նա ընդգծել է, որ այս զարգացումներն ընդգծում են Ադրբեջանի քաղաքական կողմնորոշումը դեպի Ռուսաստան և Արևմուտքի հետ կապերն ամրապնդելու նրա սահմանափակ հակումը։

«Ըստ էության, Ադրբեջանը չի կարող հեռու մնալ Ռուսաստանից»,- պնդել է փորձագետը։

Օրուջլուն նշել է, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի ընդլայնվող ռազմական կապերի լույսի ներքո Բաքվի համար կարևոր է ուշադիր գնահատել այդ զարգացումները և դրանց հետևանքները:

«Բայց ես չեմ կարծում, որ եզրակացություն կարվի։ Եթե նույնիսկ եզրակացություն արվի, ոչինչ չի փոխվի, քանի որ Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները հուսադրող չեն։ Սրա հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կողքին է (նաև աշխարհագրական առումով)։ Ուստի ես ադրբեջանա-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացման հեռանկար չեմ տեսնում ապագայում»,- եզրափակել է Օրուջլուն։

Նշենք, որ չնայած Ադրբեջանը ՆԱՏՕ-ի դրոշի ներքո մասնակցել է որոշ խաղաղապահ զորավարժությունների, սակայն ԱՄՆ-ի հետ ուղիղ համատեղ զորավարժություններ չի անցկացրել։ Զեկույցները վկայում են այն մասին, որ ադրբեջանա-ամերիկյան ռազմական համագործակցությունը վերջին տասնամյակի ընթացքում բախվել է խնդիրների և կա գործընկերային հարաբերությունների որոշակի սառեցում։

Էմմա Չոբանյան