Գերմանիան 2 մլն եվրո է հատկացնում ԿԽՄԿ-ին Արցախում գործունեության համար

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Գերմանիան 2 մլն եվրո է հատկացնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է, ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին տրամադրում է հավելյալ 2 մլն եվրո՝ տարածաշրջանում կյանքեր փրկելու իր աշխատանքի  համար։ Կարևոր է, որ օգնությունը հասնի հիմա, այդ իսկ պատճառով մենք ձգտում ենք բացել մարդասիրական հասանելիությունը»,- ասվում է  Գերմանիայի խաղաղության և մարդասիրական գործողության՝ X-ի էջում գրառման մեջ։

Հավելենք, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ՝ քննարկելով նաև Արցախում հումանիտար ճգնաժամը։

Ավելի վաղ էլ Գերմանիայի ԱԳ նախարարը մտահոգություն էր  հայտնել Արցախում հումանիտար վատթար իրավիճակի առնչությամբ։

«Այնտեղ մարդկանց վիճակն աղետալի է։ Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- հայտարարել էր Անալենա Բերբոքը։

Էմմա Չոբանյան