ՌԴ-ն եղել է և կլինի Հայաստանի մերձավոր դաշնակիցը․ Պեսկովը կրկին խոսել է ՀՀ-ԱՄՆ զորավարժություններից

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։ Նա նշել է, որ Ռուսաստանը չի վախենում դաշնակից կորցնելուց՝ ի դեմս Հայաստանի, և որ Երևանն ու Մոսկվան շարունակում են սերտ հարաբերություններ ունենալ։

«Ո՛չ, մենք եղել ենք, մնում ենք և, վստահ եմ, լինելու ենք շատ մոտ դաշնակիցներ և գործընկերներ Հայաստանի հետ։ Մենք կարող ենք ունենալ որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, բայց դրանք պետք է լուծվեն երկխոսության շրջանակում, քանի որ երկու երկրների ազգային շահերը թելադրում են մեր դաշինքի և գործընկերության խորացման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ արևմտամետ վերլուծաբանները խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի ենթադրյալ ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Դաշնությունը նման պաշտոնական ազդանշաններ չի տեսնում։

«Մենք տեսել ենք բազմաթիվ քննարկումներ այդ թեմայի շուրջ, այդ թվում, ասենք այսպես, Հայաստանում գտնվող արևմտամետ վերլուծաբանների կողմից, որոնք բազմիցս քննարկել են դա։ Սակայն մենք որևէ պաշտոնական ազդանշան չենք ստացել այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը կրկին խոսել է Հայաստանում անցկացվելիք հայ-ամերիկյան զորավարժությունների թեմայից՝ նշելով, որ Ռուսաստանը վերլուծելու է, թե ինչու է Հայաստանը զորավարժությունների մասին որոշումներ կայացրել  ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։

«Այն ֆոնին, թե ինչպես Հայաստանը ցանկություն չի հայտնել զորավարժություներ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ վարժանքներ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ են, որոնք պահանջում են շատ խորը վերլուծություն՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչու է Հայաստանը նման որոշումներ կայացնում, ինչ նպատակներ է հետապնդում»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-20-ը Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում անցկացվելու են «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։

Էմմա Չոբանյան