ՆԱՏՕ-ի երկրները պատրաստվում են Սառը պատերազմից ի վեր ամենամեծ զորավարժություններն անցկացնել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ՆԱՏՕ-ն պատրաստվում է հաջորդ տարի անցկացնել Սառը պատերազմից ի վեր ամենախոշոր համատեղ զորավարժությունները։ Այս մասին գրում է Financial Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ «Հաստատակամ պաշտպան» զորավարժությունները տեղի են ունենալու 2024 թվականի գարնանը Գերմանիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում։ Սա ՆԱՏՕ-ի նոր ուսումնական ռազմավարության մի մասն է, որի համաձայն՝ ռազմական դաշինքը տարին երկու անգամ խոշոր զորավարժություններ է անցկացնում:

Զորավարժությունները ներառելու են 500-700 մարտական ​​թռիչքներ և ավելի քան 50 նավերի մանևրներ։ Ավելի քան 40,000 զինծառայողներ մշակելու են դաշինքի անդամներից մեկի դեմ ռուսական ագրեսիան հետ մղելու սցենարը։ Զորավարժությունների համար պայմանական թշնամին մոդելավորվել է Ռուսաստանի գլխավորած կոալիցիայի օրինակով։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի՝ օգտագործվելու են իրական աշխարհագրական տվյալներ զորքերի համար ավելի իրատեսական սցենարներ ստեղծելու նպատակով:

Զորավարժություններին մասնակցելու է նաև Շվեդիան, թեև ՆԱՏՕ-ին անդանակցելու Ստոկհոլմի հայտը դեռ չի վավերացվել Թուրքիայի և Հունգարիայի կողմից։

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ զորավարժությունները, ի թիվս այլ բաների, պետք է Մոսկվային ցույց տան, որ դաշինքը պատրաստ է պայքարի։

Էմմա Չոբանյան