Մեզ 5 եզրափակիչ է սպասվում․ Ալեքսանդր Պետրակով

Լուրեր

15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
15.02.2026 | 11:26
ԱՄՆ բանակը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև գործողության․ Reuters
Բոլորը

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Թուրքիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ՝ սեպտեմբերի 7-ին «Յենի Էսքիշեհիր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

(հարցեր Էդուարդ Սպերցյանին)

-Կարելի՞ է ասել, որ սա առանձնահատուկ խաղ է մեզ համար, և ինչպե՞ս եք մոտենում այս հանդիպմանը:
-Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր խաղ է սա մեզ համար: Այս պահին մենք մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում ենք: Այս խաղը կարևոր է նաև մրցաշարային աղյուսակի տեսանկյունից:

-Արդեն տեսնում ենք աճը Հայաստանի ազգային հավաքականի խաղում: Խմբում էլ բավականին լավ դիրքերում եք: Ի՞նչ արդյունքի եք ձգտում:
-Հավանաբար, դա կտեսնենք արդեն վերջում: Կարող եմ ասել, որ մեզ մնացել է 5 խաղ, և յուրաքանչյուր խաղը եզրափակչի նման է: Եկեք սպասենք խմբային մրցաշարի վերջին և տեսնենք՝ ինչպես կստացվի:

-Հարցս վերաբերում է Ուգոչուկվու Իվուին, ում հետ հաճախ խաղում եք կենտրոնում: Վերջերս նա Ռուսաստանի առաջնություն տեղափոխվեց: Ըստ Ձեզ նա ինչ պոտենցիալ ունի, և Ռուսաստանում խաղալը որքանո՞վ կօգնի նրան առաջադիմել:
-Իվուն շատ լավ ֆուտբոլիստ է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Ռուսաստանի առաջնություն: Վստահ եմ՝ նա կկարողանա լավ հանդես գալ իր նոր ակումբում: Նրան հաջողություն եմ մաղթում:

-Վերջին տարիներին ավելի շատ ենք տեսնում, որ Ռուսաստանից հայ ֆուտբոլիստներն ավելի շատ են ցանկանում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Արդյո՞ք այդտեղ կա նաև Ձեր գործոնը, նրանք հետևում են Ձեր օրինակին ու ցանկանում խաղալ մեր հավաքականում:
-Ավելի շատ հույս ունեի, որ վաղվա խաղի հետ կապված կլինեին հարցերը: Իսկ ընդհանրապես կարող եմ ասել, որ ցանկացած ֆուտբոլիստ ինչպես զգում է, այնպես էլ կատարում է ընտրությունը: Դա ավելի շատ կատարվում է՝ հետևելով սրտին:

-Վաղը մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, և բոլորը երկրպագելու են մրցակցին: Հայ երկրպագուներ ներկա չեն լինելու խաղին: Դա որևէ ճնշում կամ ազդեցություն կունենա՞ ձեր խաղի վրա:
-Ընդհանրապես ֆուտբոլիստները միշտ էլ սիրում են խաղալ լեփ-լեցուն տրիբունաների ներքո: Հուսով ենք, որ այն փաստը, որ վաղը մարզադաշտը լի է լինելու երկրպագուներով, մեզ վրա մեծ ազդեցություն չի թողնի: Մենք ունենք մեր խաղի պլանը և կփորձենք խաղալ հենց մեր ֆուտբոլը:

(հարցեր Ալեքսանդր Պետրակովին)

-Մենք մի քանի ամիս առաջ Թուրքիայի հետ մրցել ենք, որտեղ Դուք 2 տարբեր սխեմաներ կիրառեցիք՝ ելնելով խաղի ընթացքից: Արդյո՞ք հավաքականը պատրաստվել է՝ ելնելով հենց այդ խաղից, թե՞ սա լրիվ այլ խաղ է և պետք չէ հիշել նախորդ հանդիպումը:
-Վաղվա խաղի ծրագրի կամ տակտիկական սխեմայի վերաբերյալ, բնականաբար, ոչինչ չեմ ասի:

-Կարծու՞մ եք, որ վաղվա խաղն ընդդեմ Թուրքիայի մեզ համար ամենակարևորն է այս պահին: Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը վաղվա խաղի վերաբերյալ:
-Այո՛, կարծում եմ, որ շատ կարևոր խաղ է վաղը մեզ սպասվում: Եթե Թուրքիայի հավաքականը կարողանա հաղթել, ապա 90 տոկոսով կկարողանա լուծել Եվրո-2024-ի եզրափակիչ դուրս գալու հարցը: Իսկ այդ պարագայում մենք կբարդացնենք մեր խնդիրը: Կարող եմ մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ասաց Էդուարդ Սպերցյանը, որ մեզ 5 եզրափակիչ է սպասվում:

-Այս անգամ կադրային խնդիրները համեմատաբար քիչ են, փորձառու պաշտպանները վերադարձել են: Եթե նայենք կենտրոնական պաշտպաններին, նրանցից ոչ բոլորն են տարբեր պատճառներով կայուն խաղաժամանակ ստանում իրենց ակումբներում: Արդեն որոշե՞լ եք, թե այդ դիրքում ովքեր են խաղալու:
-Այո՛, որոշել եմ, բայց չեմ ասի:

-Մենք գիտենք, որ Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: Դա կարո՞ղ է վատ ազդել թիմի և խաղի վրա:
-Կարծում եմ, որ շատ մեծ բացասական ազդեցություն չի թողնի: Մենք միմյանց հետ խոսեցինք, շատ լավ բաժանվեցինք: Ես խնդրեցի նրան գնալ և բուժվել: Բարեբախտաբար, հարձակման գծում ունենք խաղացողներ, որոնք կկարողանան փոխարինել Բարսեղյանին վաղվա խաղում:

-Խաղի կարևորության մասին խոսեցիք՝ շեշտելով, որ սա որոշիչ հանդիպում է: Խոսեցիք հնարավոր հաղթանակի և հնարավոր պարտության մասին: Հնարավոր է խաղի ընթացքում հաշիվը հավասար լինի: Կարելի՞ է ենթադրել, որ հավասար հաշիվը մեզ չի բավարարելու:
-Եկեք այդ մասին խոսենք խաղից հետո:

-Հարցս վերաբերում է երեք ֆուտբոլիստների, ովքեր վերջին շրջանում վնասվածքների հետ կապված խնդիրներ են ունեցել: Արդյո՞ք նրանք պատրաստ են վաղվա խաղին: Խոսքս Անդրե Չալըշըրի, Հովհաննես Հարությունյանի ու Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է:
-Բոլոր խաղացողներն առողջ են և պատրաստ են վաղվա հանդիպմանը:

-Թուրքիայի հավաքականում կա՞ ֆուտբոլիստ, ով ըստ Ձեզ յուրահատուկ ուշադրության է արժանի:
-Կարող եմ ասել, որ ձեր հավաքականում շատ լավ խաղացողներ կան: Կառանձնացնեմ երևի Չենգիզ Ունդերին և Հական Չալհանօղլուին: Կարծում եմ, որ նրանք ձեր հավաքականի երկու ամենաուժեղ խաղացողներն են:

-Հայաստանի հավաքականը վերջին 5 տարում, եթե չհաշվենք 11-մետրանոցները, ստանդարտ իրավիճակներից ոչ մի գոլ չի խփել՝ անկյունայիններ և տուգանայիններ: Արդյո՞ք դա անհանգստացնում է Ձեզ:
-Իհարկե մի փոքր անհանգստացնում է, բայց մենք անընդհատ աշխատում ենք ստանդարտների բարելավման ուղղությամբ: Բայց ես կարծում եմ, որ մենք ունենք գոլ՝ խփած ստանդարտից: Կիպրոսի դեմ խաղում անկյունայինը խաղարկեցինք, Ռանոսը հարվածեց և գրավեց դարպասը: