Ուկրաինական քաղաքները կրկին հրթիռակոծվել են․ Կրիվոյ Ռոգում վիրավորների թիվը հասել է 32-ի

Լուրեր

07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
Բոլորը

Ուկրաինական Կրիվոյ Ռոգում վարչական շենքի ուղղությամբ հրթիռի արձակման հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 32 մարդ։ Այս մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հրթիռը հարվածել է վարչակազմի շենքին։ Նախնական տեղեկություններով՝ կա մեկ զոհ և ինը վիրավոր։ Երեքը դուրս են բերվել փլատակների տակից»,- Telegram-ում հայտնել էր շրջանի ղեկավարը՝ հրապարակելով լուսանկար։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն իր հերթին Telegram-ում հայտնել է, որ Կրիվոյ Ռոգում մահացածը ոստիկան է։

«Փլատակների տակից դուրս են բերվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ևս երեք փրկարարներ: Նրանք ծանր վիճակում են։ Վեց աշխատակից ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ: Փրկարարները մարում են 200 քմ մակերեսով տարածքում բռնկված հրդեհը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել և խոցել վարչական շենքը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 26 վիրավոր։ Պայթյունի ալիքը և հրթիռի բեկորները կոտրել են մոտակա բարձրահարկ շենքերի պատուհանները, ասվում է հաղորդագրության մեջ։

Հրթիռակոծվել են նաև Սումին ու Զապորոժիեն։ Սումիում հրթիռը հարվածել է առանձնատան, որն ամբողջությամբ ավերվել է։ Զապորոժիեի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտներ, վիրավորվել է մեկ մարդ, պայթյունի էպիկենտրոնի մոտ գտնվող 30 բնակելի բարձրահարկ շենքերի և մի քանի ուսումնական հաստատությունների ապակիներ են կոտրվել։