Դատավորների ընդհանուր ժողովը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
Բոլորը

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր հանդիսացող և դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունն է։

ԲԴԽ կայքում դատավոր հանդիսացող անդամի թեկնածուների վերաբերյալ տվյալներ առկա չեն, բայց հայտնի է, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն առաջադրվել է։ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի միակ թեկնածուն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անդամ Անի Չատինյանն է՝ թեև ընտրությանը մասնակցելու դիմումներ են ներկայացրել նաև այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ընտրելու նպատակով 2023 թվականի օգոստոսի 8-ին հրապարակել է մրցույթի վերաբերյալ հայտարարություն։ Մրցույթին դիմել են «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» հ/կ-ից Արտակ Ասատրյանը, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հ/կ-ից Դավիթ Հակոբյանը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ից Անի Չատինյանը:

Մրցութային հանձնաժողովը 2023 թվականի օգոստոսի 22-ին կայացրել է «Փաստաթղթի անհամապատասխանության հիմքով «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի դիմումի ընդունումը մերժելու մասին», «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի դիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» որոշումները: Այսինքն՝ երկու թեկնածուների դիմումները վերադարձվել են, որպեսզի շտկվեն թերությունները, իսկ մեկ թեկնածուի դիմումի ընդունումը մերժվել է։

Ըստ ԲԴԽ կայքում առկա տվյալների՝ հ/կ-ներից երկուսը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի և Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից սահմանված ժամկետում կրկին ներկայացվել են փաստաթղթեր։

Թեկնածուի ընտրության համար ձևավորված մրցութային հանձնաժողովը, 2023 թվականի օգոստոսի 25-ի նիստում ուսումնասիրելով Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի խորհրդի նախագահի կողմից կրկին ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, արձանագրել է, որ կազմակերպության կողմից 2023 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ արձանագրված թերություններից մեկը չի վերացվել, ուստի որոշում է կայացվել Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն ՀԿ-ի կողմից որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու Դավիթ Հակոբյանի առաջադրման վերաբերյալ դիմումի ընդունումը փաստաթղթի անհամապատասխանության հիմքով մերժելու մասին։

Ինչ վերաբերում է «Ժողովրդավարության և իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, վերջինս դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկել է վարչական դատարան։

Արաքս Մամուլյան