Փաշինյանը Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է Կանադայի կառավարության՝ ՀՀ-ում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը

Լուրեր

06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր ակտիվ գործունեությամբ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Կանադայի աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը կարևորել է Կանադայի կառավարության՝ Հայաստանում դեսպանություն բացելու վերաբերյալ որոշումը և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Էլիսն Մարի ԼըՔլերն իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար՝ տեղեկացնելով, որ դեսպանությունը Երևանում կբացվի Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի՝ Հայաստան այցի ընթացքում, որը նախատեսվում է հոկտեմբեր ամսին:

Վարչապետ Փաշինյանը տիկին ԼըՔլերին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: