Թուրքիան պետք է ժողովրդավարական բարեփոխումներ ձեռնարկի` ԵՄ-ին անդամակցության հայտը վերակենդանացնելու համար․ ԵՄ հանձնակատարը՝ Ֆիդանին

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիին նախօրեին Անկարային փոխանցել է, որ Թուրքիան պետք է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնի, որպեսզի վերակենդանացնի դաշինքին միանալու՝ տասնամյակներ ձգձգված անդամակցության հայտը, գրում է Al Monitor-ը։

Վարհեիին Թուրքիայում հանդիպելու է տարբեր պաշտոնյաների, նաև բանակցություններ անցկացրել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ին անդամակցության՝ փակուղում գտնվող հարցը քննարկել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը համաձայնություն տալու դիմաց:

Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում Վարհեիին հիշեցրել է, որ Անկարայի և Բրյուսելի միջև անդամակցության բանակցությունները 2018 թվականից ի վեր «փակուղում» են։

«Վերամոբիլիզացիայի համար կան շատ հստակ չափանիշներ, որոնք սահմանված են Եվրոպական խորհրդի կողմից, և որոնք պետք է իրականացվեն: Այս չափանիշները կապված են ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ»,- լրագրողներին ասել է Վարհեիին։

Նա նաև նշել է, որ Անկարայի համոզիչ ճանապարհային քարտեզը, որը փորձում է լուծել այդ խնդիրները, կարող է կրկին բացել Թուրքիայի անդամակցության բանավեճը Անկարայի հետ հարաբերությունները վերականգնել ձգտող առաջնորդների միջև:

Եվրահանձնաժողովը 2018 թվականին հայտարարել էր, որ դաշինքին Թուրքիայի լիիրավ անդամակցության բանակցությունները փակուղի են մտել երկրում մարդու իրավունքների խախտման, օրենքի գերակայության հետ կապված վատ վիճակի, ինչպես նաև Անկարայի և ԵՄ անդամ երկրների Հունաստանի ու Կիպրոսի միջև լարվածության պատճառով:

Ֆիդանն իր հերթին ասել է, որ իր կառավարությունն ակտիվացրել է ջանքերը դաշինքի հետ հարաբերությունների ընթացքը փոխելու ուղղությամբ՝ վերահաստատելով  կառավարության վճռականությունը Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության դադարեցված բանակցությունների հարցում, որոնք սկսվել են 2015 թվականին։

«Այն ժամանակ, երբ ընդլայնման քաղաքականությունը վերադարձել է ԵՄ օրակարգ՝ աշխարհաքաղաքական մտահոգությունների պատճառով, Թուրքիային այս գործընթացից դուրս թողնելը մեծ ռազմավարական սխալ կլինի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նշել է, որ կողմերը պայմանավորվել են կարճ և միջնաժամկետ քայլերի շրջանակի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել որպես Անկարայի և Բրյուսելի միջև կապերը վերականգնելու ջանքերի մաս:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանին ենթարկվելու՝ Թուրքիայի մերժումը ԵՄ-ին Անկարայի արգելափակված հայտը վերականգնելու ցանկացած փորձի գլխավոր խոչընդոտներից մեկն է։

Էմմա Չոբանյան