Սուրեն Պապիկյանը չեղարկել է Կիպրոս այցը ՀՀ-ում իրավիճակի սրման ֆոնին․ Կիպրոսի ՊՆ ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Գիորգալասը X-ում գրառմամբ տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ՝ Կիպրոս վերջինի այցի չեղարկումից հետո։ Ըստ Գիորգալասի՝ այցը չեղարկվել է ՀՀ-ում իրավիճակի սրման ֆոնին։

«Այսօր ես հեռախոսազրույց ունեցա իմ հայ գործընկերոջ հետ՝ Հայաստանում իրավիճակի սրման պատճառով Կիպրոս ծրագրված նրա այցի չեղարկումից հետո։ Մենք վերահաստատեցինք մեր երկրների միջև հիանալի հարաբերությունները, ինչպես նաև Հունաստանի հետ եռակողմ ձևաչափով մեր հրաշալի համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում։ Ես իմ անբաժան աջակցությունն եմ հայտնել Հայաստանի ժողովրդին։ Մեր երկուստեք ցանկությունն է՝ հանդիպել մոտ ապագայում, և երբ հանգամանքները թույլ տան»,- գրել է նա։

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է: Գերատեսչության խոսնակն այլ մանրամասներ չհայտնեց: