ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում
Քաղաքականություն
07.09.2023 | 18:07ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին առաքելությունը հայտնել է X-ի պաշտոնական էջում։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնել է իր պարեկային գործունեությունը, ի թիվս այլոց, ՀՀ-ի և Ադրբդեջանի սահմանին գտնվող Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստել լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին անաչառ զեկուցմանը»,- ասվում է առաքելության X-ի էջում հրապարակված հաղորդագրությունում: