Լրագրող Միխայիլ Աֆանասևը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայում պատերազմելուց հրաժարված «օմոնականների» մասին հոդվածի համար

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ՌԴ-ում Աբականի դատարանը 5 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Новый фокус» տեղական հրատարակության հիմնադիր Միխայիլ Աֆանասևին՝ Խակասիայից 11 «օմոնականների» մասին հոդվածի, ովքեր հրաժարվել են պատերազմել Ուկրաինայում։ Աֆանասևը դարձել է առաջին ռուսաստանցի լրագրողը, որը դատապարտվել է «ծառայողական դիրքը կիրառելով» պատերազմի մասին «ֆեյքեր» տարածելու համար։ Նա մեղքը չի ընդունել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դատարանը Աֆանասևին նաև արգելել է զբաղվել լրագրողական, խմբագրական կամ հրատարակչական գործունեությամբ գաղութից ազատվելուց հետո 2,5 տարվա ընթացքում։ Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատավճիռը։

Նշվում է, որ դատավճռի հրապարակման պահին դահլիճում տասից ավելի մարդ է եղել՝ տեղական մամուլը, հարազատները, ծանոթները և լրագրողի կուսակիցը՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը։ Բոլորն ասել են՝ «Միշա՛, դիմացիր»։

Թե ինչպես է դատարանը հիմնավորել իր եզրակացությունները, հայտնի չէ. հրապարակվել են դատավճռի միայն ներածական և եզրափակիչ մասերը, ասել է փաստաբանը։

Դատարանը, ըստ փաստաբանի, որոշել է լրագրողին վերադարձնել գումարը, թղթերն ու նրա բոլոր սարքավորումները, որոնց հիշողության մեջ իրեղեն ապացույցներին ծանոթանալու պահին պահպանվել են աշխատանքային նյութեր։