Կոնստանտինովկա քաղաքի ուղղությամբ ՌԴ հարվածները 16 մարդու կյանք են խլել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքի շուկայի վրա ռուսական հրետանու հարվածի հետևանքով զոհվել է 16, վիրավորվել՝ 31 մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Հրթիռակոծությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14։00-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Արկերի արձակման հետևանքով հրդեհ է բռնկվել առևտրային տաղավարներում։ Ժամը 16:00-ի դրությամբ՝ զավթիչների հարձակումից զոհվել է 16 մարդ։ Եվս 31 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, քաղաքացիները շտապ բուժօգնություն են ստանում։ Նախնական տվյալներով՝ վնասվել է 20 խանութ, էլեկտրահաղորդման գծեր, գրասենյակային շենք և բնակելի շենքի 5-րդ հարկը։ Ամբողջությամբ այրվել են մարդատար ավտոմեքենաներ և 8 առևտրի օբյեկտ։ Ներկայում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փլատակների տակ դեռևս մարդիկ կան»,- հայտնել են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից։