Նոր պաշտոնանկություն կառավարությունում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սոցապնախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»։