Ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում. ԿԳՄՍՆ հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍՆ-ն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց:

Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Ընտրական օրենսգրքում ևս ամրագրված է, որ արգելվում է նախընտրական քարոզչություն կազմակերպելը կամ կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:

Բողոքների դեպքում նախարարությունը լինելու է հետևողական՝ ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչության արատավոր և անընդունելի դեպքերը բացահայտելու հարցում:

Կրթական համակարգի շատ խնդիրներ ի հայտ են եկել՝ ժամանակին նախընտրական գործընթացներում ուսումնական հաստատությունների արատավոր ներգրավվածության արդյունքում, ուստի առաջնահերթ կարևորություն ունի հաստատությունները քաղաքական գործընթացում ներքաշելու ցանկացած փորձի կասեցումը։ Խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, որոնք քաղաքական քարոզչություն կիրականացնեն դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունը կոչ է անում նախընտրական գործընթացում ներգրավված բոլոր ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին՝ զերծ մնալ կրթական համակարգը նախընտրական շահարկումների առարկա դարձնելուց։